Դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, մոխրացած հետքերով կաթուցիչ. 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)
13.12.2024,
19:01
Ապօրինի թմրաշրջանառության դեպք՝ Կոտայքում. երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերված թմրանյութն անձնական օգտագործման համար է. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Կոտայքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հատնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին։