Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 23 քաղաքացիներից 3-ի վիճակը ծանր է
10.03.2023,
19:01
Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 23 քաղաքացիներից 3-ի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի-Արմենիա/. Սյունիքի մարզում այսօր տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:
Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը, նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:
Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:
Տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, այսօր Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:
Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։-0-