412.76
4.77
386.62
+24
Եղանակը Երևանում
Հայ

Սյունիքում դպրոցական ավտոբուսը կամրջից ընկել է գետը, կա զոհ (ՖՈՏՈ)

16:51
10 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 10-ին, ժամը 14:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային մակառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:

Փրկարարները 7 տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
Կապանի ԲԿ են հոսպիտալացվել թվով 24 տուժած (դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ): Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:04
31 Մայիսի 2023
Ռոստովում ֆուտբոլային խաղի ժամանակ տրիբունան փլուզվել է, կա զոհ և բազմաթիվ տուժածներ
Ռոստովում ֆուտբոլային խաղի ժամանակ տրիբունան փլուզվել է, կա զոհ և բազմաթիվ տուժածներ
12:50
31 Մայիսի 2023
Դարանակալել են, մահակներով հարվածել ու կրակել. Դավիթաշենի թաղապետի տեղակալի սպանության փորձի գործով կալանավորված կա
Դարանակալել են, մահակներով հարվածել ու կրակել. մանրամասներ Դավիթաշենի թաղապետի տեղակալի սպանության փորձից
11:39
31 Մայիսի 2023
Երևանում արյունալի վենդետայի հետքերով. տեսախցիկը ֆիքսել է սպանության պահը (ՎԻԴԵՈ)
Երևանում վենդետայի հետքերով. տեսախցիկը ֆիքսել է սպանության պահը. ՎԻԴԵՈ
11:21
31 Մայիսի 2023
Երևանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. բնակարանում հայտնաբերվել է 63–ամյա քաղաքացու դի (ՖՈՏՈ)
Երևանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. բնակարանում հայտնաբերվել է 63–ամյա քաղաքացու դի. ՖՈՏՈ
13:48
30 Մայիսի 2023
Վենդետա Երևանում. ինչու՞է 26–ամյա երիտասարդը սպանել 18–ամյա երիտասարդին
Վենդետա Երևանում. ինչու՞է 26–ամյա երիտասարդը սպանել 18–ամյա երիտասարդին ու ներկայացել ոստիկանություն
11:26
30 Մայիսի 2023
26–ամյա երիտասարդը եկել է ոստիկանություն ու հայտնել, որ «Մակարով»–ով 7 անգամ կրակել ու սպանել է մի տղամարդու
Նախօրեին երեկոյան 26–ամյա երիտասարդը եկել է ոստիկանություն ու հայտնել, որ «Մակարով»–ով 7 անգամ կրակել ու սպանել է մի տղամարդու
16:26
29 Մայիսի 2023
28–ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
28–ամյա Կարեն Ասոյանը որոնվում է որպես անհետ կորած, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը. ՎԻԴԵՈ
20:49
27 Մայիսի 2023
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա. ՖՈՏՈ
18:09
26 Մայիսի 2023
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
11:31
26 Մայիսի 2023
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
10:26
26 Մայիսի 2023
Մեքենան կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ դեպք է տեղի ունեցել վաղ առավոտյան
12:24
25 Մայիսի 2023
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին