Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 220 նոր դեպք, 56 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է

21.07.2021, 11:05
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 220 նոր դեպք, 56 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 220 նոր դեպք, 56 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 936 դեպք, որոնցից 218 585 -ն` առողջացած, 4573-ը` մահվան ելքով, հաղորդում էՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3665 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 282 345 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 4875 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք: Ունենք 56 առողջացած և 1 մահվան դեպք:–0–