Կառավարությունը մինչև 2026 թ.–ը նախատեսում է մանկապարտեզներում ընդգրկված 3-5 տարեկան երեխաների թիվը հասցնել առնվազն 85 %-ի

18.08.2021, 16:13
Փաշինյանն ասում է, որ նախատեսում են մինչև 2026 թ.–ը  մանկապարտեզներում ընդգրկված 3-5 տարեկան երեխաների թիվը հասցնել առնվազն 85 %-ի
Կառավարությունը մինչև 2026 թ.–ը նախատեսում է  մանկապարտեզներում ընդգրկված 3-5 տարեկան երեխաների թիվը հասցնել առնվազն 85 %-ի

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Մինչև 2026 թվականը նախատեսվում է կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ և նախակրթարան՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:

Այս մասին այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության 5–ամյա գործունեության ծրագիրը:

Կառավարությունը մինչև 2026 թվական, նախատեսում է նախադպրոցական հաստատություններում ընդգրկված 3-5 տարեկան երեխաների թիվը հասցնել առնվազն 85 %-ի:

Загружается новость ... "Лево"

«Ինչպես նաև մինչև 2024 թվականը նախատեսվում է ապահովել անցումը համընդհանուր ներառման հանրապետության բոլոր նախադպրոցական հաստատություններում: Հանրակրթության օրինակով ներդնել ուսուցիչ-դաստիարակների աշխատանքային առաջխաղացման, շարունակական մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմ»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բարեփոխումների մեջ առաջնային է կրթական ծրագրերի արդիականացումը, նոր մասնագիտությունների ներդրումը, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացումը, ընդունելության տեղերի բաշխման նոր մեթոդաբանության ներդրումը:

«Բարձրագույն կրթության ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին: Առանցքային են լինելու ներառական, ուսանողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը, բարձրագույն կրթության արդյունավորության և արդյունավետության բարձրացումը, էլեկտրոնային կառավարման համակարգի և էլեկտրոնային ուսուցման գործիքների զարգացումը, կրթության բովանդակության արդիականացումը, դասավանդողների կարողությունների և անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի ամրապնդումը», – նշեց Փաշինյանը:–0–