438.65
4.42
404.14
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը 2020թ.–ին աճել է 50%–ով` տարեվերջի դրությամբ կազմելով շուրջ 117 մլրդ դրամ

21:20
15 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը նախորդ տարի կազմել է 117 մլրդ դրամ (31.12.2020 թ. դրությամբ), ինչը գերազանցել է 2019 թ.-ի ցուցանիշը` 50 տոկոսով, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Բանկի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի շուկայում 2020 թ.-ին կազմել է 24 տոկոս: Այս ցուցանիշով բանկն առաջատարն է ֆինանսական համակարգում:

Նշենք, որ վերջին տարիներին Բանկի հիփոթեքային պորտֆելը շարունակաբար աճել է: Եթե 2018 թվականի տարեվերջին հիփոթեքային վարկավորման ծավալները կազմել են 45 մլրդ դրամ, ապա 2019թ.-ի նույն ժամանակահատվածի դրությամբ այն աճել է` հասնելով ավելի քան 78 մլրդ դրամի, իսկ 2020 թ.-ին նշված ցուցանիշը կազմել է շուրջ 117 մլրդ դրամ: Բանկի հիփոթեքային վարկավորման ծավալները 2020թ.-ին` 2019թ.-ի համեմատ աճել են  50 տոկոսով:

Չնայած նախորդ տարի երկրում ստեղծված իրավիճակին ու ծագած դժվարություններին, Բանկը շարունակել է ակտիվ վարկավորում իրականացնել հիփոթեքային շուկայում` գերազանցելով սահմանված թիրախային ցուցանիշները:

Հիշեցնենք նաև, որ Ամերիաբանկի` Estate.ameriabank.am  հարթակում ներկայացված են Բանկի հետ համագործակցող կառուցապատողների առաջարկները: Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք` համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի` թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի և այլ չափանիշների: 

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
12:07
04 Մարտի 2024
Հրուշակեղենի արտադրամասերից մեկում վտանգավոր տորթի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Տորթում կասկածել են աղիքային ցուպիկի առկայություն․ ՖՈՏՈ