Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 20 մարդ, հաստատվել է 273 նոր դեպք, 295 մարդ առողջացել է

22.09.2021, 11:13
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 20 մարդ, հաստատվել է 273 նոր դեպք, 295 մարդ առողջացել է
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 20 մարդ, հաստատվել է 273 նոր դեպք, 295 մարդ առողջացել է

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն` առողջացած, 5181-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11072 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 664 154 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 4138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: Ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք:–0–