ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այս պահին Հայստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, որոնցից հիվանդանոց է տեղափոխվել 18-ը: Նրանցից 15-ը Երևանի բնակիչներ են։
Աշխատաքնային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը զեկուցել է, որ Երևանի ենթակայությամբ գործող բոլոր պոլիկլինիկաներում նախորդ շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն՝ 10:00-17:00-ն, իրականացվել են պատվաստումներ, կատարվել են աշխատանքներ հիվանդների և կոնտակտավորների հայտնաբերման համար, ինչպես նաև տրամադրվել է խորհրդատվություն:
Ընդհանուր առմամբ կատարվել է 146 պատվաստում:
Ոլորտի պատասխանատուները կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Այն անձինք, ովքեր փոքր տարիքում չեն պատվաստվել կամ չեն հիշում պատվաստման մասին, նույնպես կարող են մոտենալ հաշվառման պոլիկլինիկա պատվաստվելու համար, գործընթացն անվճար է:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում