Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 1829 թեստ, հաստատվել է 147 նոր դեպք, 352 մարդ առողջացել է. ԱՆ
04.02.2021,
11:10
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 1829 թեստ, հաստատվել է 147 նոր դեպք, 352 մարդ առողջացել է

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167568 դեպք, որոնցից 159045-ն` առողջացած, 3107-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4637 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 656323 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1829 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 147 նոր դեպք: Ունենք 352 առողջացած և մահվան 11 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 779 է:–0–