Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում. հաստատվել է 180 նոր դեպք, առողջացել է 470 մարդ, մահացել է 18 մարդ

16.12.2021, 11:19

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում դեկտեմբերի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք, կատարվել է 7571 թեստավորում, առողջացել է 470 մարդ, մահացել է 18 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343157 դեպք, որոնցից 327029 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6767 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7874 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1486 է:

Ընդհանուր կատարվել է 2464749 թեստավորում:–0–