Հունվարի 15–ին Երևանի մետրոյի գիծ դուրս կբերվի 3 վագոնանի շարժակազմ․ այն կդառնա չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը

08.01.2024, 10:51
Այս պահին երթևեկելի գծում աշխատում են 3 հատ երեք վագոնանի շարժակազմեր
Հունվարի 15–ին Երևանի մետրոյի գիծ դուրս կբերվի 3 վագոնանի շարժակազմ․ այն կդառնա չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ս.թ. հունվարի 15-ին գիծ դուրս կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը։

Ինչպես հայտնում են Երևանի մետրոպոլիտենից, այս պահին երթևեկելի գծում աշխատում են 3 հատ երեք վագոնանի շարժակազմեր։

Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն այսօր քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց, որ կանգնած գնացքներ չեն լինի, բոլորը վերանորոգված են:–0–