ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նոյեմբերի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է 1482 նոր դեպք, կատարվել է 13 310 թեստավորում, առողջացել է 1522 մարդ, մահացել է 36 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 325 521 դեպք, որոնցից 287 856 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 438 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6867 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1360 է:
Ընդհանուր կատարվել է 2 215 632 թեստավորում:–0–