Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 145 նոր դեպք, 717 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է

03.05.2021, 11:10
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 145 նոր դեպք, 717 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 145 նոր դեպք, 717 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է
ԵՐԵՎԱՆ, 3  մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217008 դեպք, որոնցից 200472-ն` առողջացած, 4149-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11361 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 993612 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 2585 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք: Ունենք 717 առողջացած և 10 մահվան դեպք:

   Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1026 է:–0–