Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ` մեկ օրում 1332 նոր դեպք, 155 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է

25.01.2022, 11:14

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հունվարի 25-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1 332 նոր դեպք (նախօրեին գրանցվել էր 688), կատարվել է 5 713 թեստավորում, առողջացել է 155 մարդ, 4 մարդ մահացել է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 353 731 դեպք, որոնցից 334 549 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9 625 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 032 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել 2 685 238 թեստավորում:–0–