Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1309 նոր դեպք, 502 մարդ առողջացել է, 26 մարդ մահացելէ
07.10.2021,
11:00
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1309 նոր դեպք, 502 մարդ առողջացել է, 26 մարդ մահացելէ
![Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1309 նոր դեպք, 502 մարդ առողջացել է, 26 մարդ մահացելէ Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1309 նոր դեպք, 502 մարդ առողջացել է, 26 մարդ մահացելէ](/upload/iblock/5ca/dmbix0r0wabbi8hdaw1cfz9ejynjtkrt.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 268 672 դեպք, որոնցից 246 259-ն` առողջացած, 5466-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 722 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 780 512 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 9598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1309 նոր դեպք: Ունենք 502 առողջացած, 26 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1225 է:–0–