Ժամը 12։00–ի դրությամբ ստացվել է ընտրությունների հետ կապված 21 հաղորդում, ընթացք է տրվել 7 դեպքի. ոստիկանություն

20.06.2021, 13:59
Ոստիկանությունից հայտնում են, որ ստացված հանցագործությունների վերաբերյալ 7 հաղորդումներից 4–ը վերաբերել են մեկից ավելի անգամ քվեարկելուն
Ժամը 12։00–ի դրությամբ ստացվել է ընտրությունների հետ կապված 21 հաղորդում, ընթացք է տրվել 7 դեպքի. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Քվեարկության օրը, ժամը 12.00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 21 հաղորդում, որոնցից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների հատկանիշներով ընթացք է տրվել 7 դեպքի, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերից 1-ը գրանցվել է Երևան քաղաքում, մնացած 6 դեպքերը՝ հանրապետության մարզերում:

Ստացված հանցագործությունների վերաբերյալ 7 հաղորդումները վերաբերվել են մեկից ավելի անգամ քվեարկելուն (4 դեպք), քվեարկության գաղտնիությունը խախտելուն (1 դեպք), գույքը դիտավորությամբ վնասելուն (1 դեպք), մարմնական վնասվածք հասցնելուն (1 դեպք):–0–