Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 1121 նոր դեպք, առողջացել 2191 մարդ, 62 մարդ մահացել է

09.11.2021, 11:35
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 1121 նոր դեպք, առողջացել  2191 մարդ, 62 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 1121 նոր դեպք, առողջացել  2191 մարդ, 62 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նոյեմբերի 9-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1121 նոր դեպք, կատարվել է 9152 թեստավորում, 2191 մարդ առողջացել է, 62 մարդ մահացել է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 322 364 դեպք, որոնցից 285 057 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 203 պացիենտ: 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6762 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1342 է: 

Ընդհանուր կատարվել է 2 192 270 թեստավորում:–0–