Միքայել Վարդանյանը 111 մլն դրամ է տրամադրել Տավուշի նպաստառու ընտանիքների՝ հաշմանդամություն ունեցող անչափահաս բոլոր երեխաներին (ՎԻԴԵՈ)

15.12.2022, 10:34
Բարերար Միքայել Վարդանյանը հերթական բարեգործական ծրագիրն  իրականացրել է սահմանամերձ Տավուշում. ՎԻԴԵՈ
Միքայել Վարդանյանը 111 մլն դրամ է տրամադրել Տավուշի նպաստառու ընտանիքների՝ հաշմանդամություն ունեցող անչափահաս բոլոր երեխաներին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Տավուշի մարզի նպաստառու ընտանիքներում հաշվառված է մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 157 երեխա: Բարերար Միքայել Վարդանյանը հերթական բարեգործական ծրագիրն իրականացրել է սահմանամերձ Տավուշում և նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող անչափահաս բոլոր երեխաներին միանվագ տրամադրել 700 հազարական դրամ ֆինանսական աջակցություն:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 111 մլն դրամ:-0-