Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
07.08.2020,
20:52
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին տրվել է Հայաստանի պատմության մեջ աննախադեպ մի ծրագրի մեկնարկ՝ ստորագրվել է հայ-չինական «Խելացի գիտական քաղաքի» ստեղծման պայմանագիրը։ Սահմանների փակ լինելու պատճառով պայմանագիրը ստորագրվեց առցանց՝ տեսակապով, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
Ծրագրի կողմերն են՝ Չինաստանի Տեխնոլոգիաների Ակադեմիան, Չինաստանի Տեխնիկական Զարգացման Ընկերությունը և ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման և Զարգացման Գործակալությունը, հաղորդում է գործակալության մամուլի ծառայությունը։
ԱԴԿԱՌՍ-ի տնօրեն Սարգիս Գևորգյանի խոսքով, այս ծրագրի իրականացումը Հայաստանը կդասի աշխարհի ամենազարգացած երկրների շարքին։
«Մեզ մի բացառիկ շանս է տրված վերականգնելու մեր երբեմնի գիտական, տեխնոլոգիական և տնտեսական հզորությունը, այն ամենը, ինչ մենք կորցրել ենք 90-ականնների սկզբին», – նշել է նա։
Սարգիս Գևորգյանը նաև ավելացրել է, որ խոսքը 10–15 մլրդ դոլարի մասին է, որոնք կներդրվեն 15 տարում։
«Հիմնվելով Չինաստանի և Հայաստանի մարդկային, գիտական հնարավորությունների, պատմության և զարգացման վրա մենք միասին կարող ենք ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք առաջատար կդառնան աշխարհում»,- նշել է Չինաստանի Տեխնոլոգիաների Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Յանգ Լինջիանը։
«Խելացի գիտական քաղաքը» նոր սերնդի բնակավայր է, որի բոլոր համակարգերը ղեկավարվում են իննովացիոն տեխնոլոգիաների միջոցով՝ ապահովելով բնակչության կյանքի ամենաբարձր մակարդակը։
Հայ-չինական քաղաքում հիմնվելու են համատեղ ընկերություններ, որոնք աշխատելու են գիտական նորարարությունների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ստեղծման և զարգացման վրա։
Չինաստանը Հայաստանում «Խելացի գիտական քաղաքի» կառուցման նպատակով մի քանի միլիարդ դոլարի ներդրում կանի։
Չինաստանն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են, որոնց հաջողվել է պահպանել իրենց մշակույթն ու պետականությունը 4000 տարվա ընթացքում։ Բացի այդ, Չինաստանն ու Հայաստանն այսօր լայն գիտատեխնիկական պոտենցիալ ունեն՝ լինելու 21-րդ դարի գիտահեն տնտեսության լիդերներների շարքում։
Դեռևս պատմական մետաքսի ճանապարհից ձգվող հայ-չինական բարեկամությունն այսօր նոր զարկ է ստանում՝ առաջիկա ոչ միայն տասնամյակների, այլև դարերի ընթացքում զարգանալու և հզորանալու մեծ հեռանկարներով։–0–