420.93
3.99
397.52
+11
Եղանակը Երևանում
Հայ

Մեր հավակնությունները մեծ են, և մենք հետևողական ենք լինելու դրանք իրականացնելիս. ՀՀ նախագահ

00:50
01 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

«Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,

2017 թվականին հրաժեշտ տալուց րոպեներ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Երախտապարտ եմ Հայաստանի զինվորին ու շինականին, մտավորականին ու գործարարին, բոլոր-բոլորին՝ անձնուրաց աշխատանքի, հայրենասիրության և համբերության համար: Այն հավատը, որ մենք բոլորս ունենք մեր ժողովրդի և երկրի ապագայի հանդեպ, թող մեզ ուժ տա նաև նոր տարում: Այս պահին ընտանիքներով հավաքվել ենք տոնական սեղանների շուրջ: Բոլորս մտովի ամփոփում ենք անցնող տարին, գոհություն հայտնում Աստծուն: Բարեկամության և հարազատության դրական լիցքերով եկեք դիմավորենք 2018 թվականը», - նշել է նա:

Սերժ Սարգսյանի խոսքով, 2017 թվականը հետևողական աշխատանքի և լուրջ ծրագրերի իրագործման տարի էր: Լայնածավալ փոփոխությունների տեմպը չի նվազել. ավելին՝ դրանք ավելի մեծ վճռականությամբ ենք առաջ մղել: Այն դրական արդյունքները, որ մենք այս տարի ունեցանք, առաջին հերթին ձե՛ր ձեռքբերումներն են: Եվ դեռ համատեղ շատ անելիքներ ունենք, որպեսզի ամրապնդենք Հայաստանի պետականության և հասարակության հիմքերը:

Նա նշել է, որ մեր հավակնությունները մեծ են, և մենք հետևողական ենք լինելու դրանք իրականացնելիս: Շարունակելու ենք անշեղորեն պաշտպանել Արցախի իրավունքները և շահերը: Իշխանությունների աշխատանքը պետք է զգալի և շոշափելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, պետք է բոլորիս վստահության զգացում հաղորդի: Մենք հրաշալի երկիր ունենք, և պետք է հպարտ լինենք այսպիսի երկրի քաղաքացի լինելու հանգամանքով:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

2017 թվականին ընտրեցինք նոր Ազգային ժողով: Քաղաքական մրցապայքարը թեժ էր, սակայն մթնոլորտը կառուցողական էր: Խուսափեցինք թշնամանքից և հակադիր ճամբարների բաժան-բաժան լինելուց: Դա ավելի կարևոր է, քան այն, թե ով քանի տոկոս հավաքեց: Սա ևս մեկ առողջ միտում է, որն անցնող տարուց պետք է տեղափոխենք նոր տարի: Փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունը և համերաշխությունը այսուհետ պետք է լինեն Հայաստանի քաղաքական կյանքի մշտական ուղեցույցները», - նշել է նախագահը:

Նրա խոսքով, գալիք տարի ավարտին կհասցնենք կառավարման նոր կարգի անցնելու մեր աշխատանքները: Ուշագրավ զուգադիպությամբ 2018 թվականին տոնելու ենք Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձը: Վստահությամբ կարող ենք պնդել, որ այս հոբելյանին մոտենում ենք ավելի ամուր և կայացած պետական-հասարակական կառույցներով:

«Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին: Նրանք գալու են, քանի որ Հայաստան հայրենիքում աշխատելու և իրենց դրսևորելու ավելի մեծ ասպարեզ են տեսնելու: Մեր աշխատանքի նպատակը մեկն է՝ բացել նոր հորիզոններ և հնարավորություններ, ստեղծել գործունեության լայն դաշտ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար», - ընդգծել է նա:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

2017 թվականին նոր զարկ ենք տվել մեր զինված ուժերն ամրապնդելու գործին: Իրականացվող փոփոխությունների արդյունքում զավակին բանակ ուղարկող ծնողները պետք է վստահ լինեն, որ նա ծառայում է գերազանց կազմակերպվածություն և բացառիկ կարգուկանոն ունեցող զինված ուժերում: Մեր զինվորականներին եկեք մաղթենք բարի ծառայություն: Եկեք նրանց երախտագիտություն հայտնենք մեր անդորրը պաշտպանելու համար», - նշել է նախագահը:

Եվս մեկ տարի է գումարվում Հայաստանի հազարամյակների անցյալին և մեր երիտասարդ անկախ պետականության պատմությանը: Թող 2018 թվականին շարունակի ամրապնդվել Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը, անառիկ լինեն մեր սահմանները և հյուրընկալ՝ մեր օջախները: 

«Եկեք միասին բաժակ բարձրացնենք և խաղաղություն մաղթենք մեր Հայաստան աշխարհին, ջերմություն և ամրություն հաղորդենք մեր ընտանիքներին: Եվ միշտ հիշենք, որ մեր պետության հիմքը ընտանիքն է: Թող միշտ սիրո, երջանկության, հոգատարության և փոխըմբռնման մթնոլորտ տիրի մեզնից յուրաքանչյուրի տանը: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:-0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:37
10 Հոկտեմբերի 2023
Ի՞նչ տվեց Գրանադայի հանդիպումը ՀՀ-ին. պարզաբանում է Փաշինյանը
Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց, թե ինչ տվեց Գրանադայի հանդիպումը Հայաստանին
21:03
10 Հոկտեմբերի 2023
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
20:59
10 Հոկտեմբերի 2023
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
16:07
10 Հոկտեմբերի 2023
Հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք հանրային քրեական հետապնդում է հարուցվել
14:58
10 Հոկտեմբերի 2023
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծել են ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործը դատարանում է
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծել են ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործը դատարանում է
13:16
10 Հոկտեմբերի 2023
Հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
Հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
12:43
10 Հոկտեմբերի 2023
«Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետությունը» համագործակցության հուշագիր ստորագրեցին
Ավինյանի խոսքով, խմբակցությունները միասին կկառավարեն քաղաքը
11:38
10 Հոկտեմբերի 2023
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ
10:31
10 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում
23:50
09 Հոկտեմբերի 2023
Զինծառայող է մահացել կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից
Զինծառայող է մահացել կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից
16:23
09 Հոկտեմբերի 2023
Կարո՞ղ է, արդյոք, Բաքուն հասնել «սև ցուցակի» անձանց միջազգային հետապնդման, հայ փաստաբանը պարզաբանում է
Կարո՞ղ է, արդյոք, Բաքուն հասնել «սև ցուցակի» անձանց միջազգային հետապնդման, հայ փաստաբանը պարզաբանում է
12:07
09 Հոկտեմբերի 2023
Եվս մեկ բանկ է միացել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին
Եվս մեկ բանկ է միացել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի10% քեշբեքի ծրագրին