ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է, գրում է
Лента.ру–ն` հղում անելով The Sun, որին այդ մասին պատմում է իտալացի քաղաքական գործիչ Անտոնիո Ռացին։
Նա հայտնել է, որ հյուսիսկորեացի առաջնորդն ինքն է խոստովանել դա։ Ռացին նաև նշել է, որ Կիմ Չեն Ինը հետևում է ֆուտբոլային բոլոր խոշոր մրցաշարերին, իսկ խաղը սիրել է դեռ պատանեկության տարիներին, երբ սովորել է Շվեյցարիայում։
Загружается новость ...
"Право"
Ռացին նաև ասել է, որ ԿԺԴՀ առաջնորդը հույս ունի, որ Անգլիայի առաջնությունում և այլ հայտնի լիգաներում շուտով կհայտնվեն Հյուսիսային Կորեայի ֆուտբոլիստներ։ -0-