420.79
4.21
388.47
+10
Եղանակը Երևանում
Հայ

Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ

21:15
06 Մարտի 2024
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ավարտվել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի միջոցներից առանձնապես խոշոր չափի՝ 28 մլն ՀՀ դրամից ավելի գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ Կարճաղբյուր բնակավայրի «Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեությունը ղեկավարելու իրավասութուն ունեցող անձը, 2016-2019 թվականների ընթացքում, ունենալով կազմված աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը ստուգելու և դրանից հետո միայն հաստատելու պարտականություն, առանց օրենսդրական հիմքերի, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգից օգտվելու կանոնները չիմանալու պատճառաբանությամբ, իր փոխարեն նշված գործողությունների կատարումը վստահել է դպրոցի ֆինանսական գործառնություններ կատարելու իրավասություն ունեցող անձին՝ վերջինիս տրամադրելով իր նույնականացման քարտը, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ մուտք գործելու համար նախատեսված իր մուտքանուն-գաղտնաբառը։

Արդյունքում վերջինս, ունենալով դպրոցի բյուջեի միջոցները տնօրինելու լիազորություն, ծառայողական լիազորություններն օգտագործելով, դպրոցի՝ իրեն վստահված միջոցներից, առանց օրինական հիմքերի, որպես աշխատավարձի գումարներ, ելքագրել և մաս-մաս ինչպես իր, այնպես էլ դպրոցի աշխատակից չհանդիսացող իր կնոջ, ծանոթի ու քննությամբ ինքնությունները չպարզված այլ անձանց հաշիվներին փոխանցել է ընդհանուր առմամբ 28.526.400 ՀՀ դրամ գումար ու հափշտակել՝ ՊՈԱԿ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում նշված վնասից վերականգնվել է 1մլն ՀՀ դրամը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ դպրոցի նախկին՝ գործունեությունը ղեկավարելու իրավասութուն ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է 2023թ․ օգոստոսին, և այդ մասով քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին դատարան:

Դպրոցի բյուջեի միջոցները տնօրինելու լիազորություն ունեցող աշխատակցի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Քննությունից խուսափելու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցվել էր, սակայն 2024 թվականի հունվարի 29-ին Ոստիկանության Ինտերպոլ ԱԿԲ-ից տեղեկություն է ստացվել վերջինիս՝ Հայաստան ժամանելու մասին։
Տղամարդը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Վերսկսված վարույթով նրան ներկայացվել է մեղադրանք, առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կիրառված կալանքը վերստին քննարկելու համար, որը բավարարվել է մասնակի․ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 3.500.000 ՀՀ դրամ գրավով:

Նախաքննությունն ավարտվել է նաև նշված անձի մասով, և նրա վերաբերյալ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Ծանուցում. hանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ