437.67
4.35
404.35
0
Եղանակը Երևանում
Հայ

Հավակնորդների մրցաշարի 13–րդ տուր. Կարուանա – Արոնյան (LIVE)

19:10
26 Մարտի 2018
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկուշաբթի ուժերը չափում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ հետ Բեռլինում անցկացվող Հավակնորդների մրցաշարի նախավերջին տուրի շրջանակում։

Արոնյանը խաղում է սև խաղաքարերով։

Առաջին երկու տուրերում Արոնյանը ոչ–ոքի է խաղացել չինացի Դին Լիժենի և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ, իսկ երրորդում` պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին։ Չորրորդ տուրում սև խաղաքարերով Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Սերգեյ Կարյակինի նկատմամբ։ Հինգերորդ տուրում Արոնյան–Գրիշչուկ հանդիպումն ավարտվել է հաշտությամբ, վեցերերդում Արոնյանը պարտվել է ամերիկացի Ուեսլի Սոյին։ Առաջին շրջանի վերջին տուրում Արոնյանը պարտություն կրեց Ֆաբիանո Կարուանայից։ 8–րդ և 9–րդ տուրերում հայ շախմատիստը ոչ–ոքի է խաղացել չինացի Դին Լիժենի և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։ 10–րդ տուրում Արոնյանը զիջել է Կրամնիկին։ Տասնմեկերորդ տուրում պարտվել է Կարյակինին։ Տասներկուերորդ տուրն ավարտվել է Արոնյանի և Գրիշչուկի ոչ–ոքիով։

Մրցաշարի 12 տուրերի արդյունքում առաջին տեղը կիսում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան և Կարյակինը` 7 միավորով, նրան է հետևում Մամեդյարովը, Գրիշչուկը և Լիժենը` 6.5–ական միավորով։ Այնուհետև Կրամնիկն է` 5.5 միավորով, նրան հետևում է Ուեսլի Սոն 5 միավորով։ Վերջին տողում Արոնյանն է`3.5 միավորով։

Հավակնորդների մրցաշարն անցկացվում է Բեռլինում և կտևի մինչև մարտի 28-ը` երկու շրջանով: Հաղթողը կխաղա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ Լոնդոնում նոյեմբերի 9-28-ը: -0-