ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. UFC չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը ներկա է եղել «Ռեալի» հետ ՊՍԺ–ի խաղին։
Մարզադաշտում Հաբիբը լուսանկարվել է հայտնի Կլոդ Մակելելեի և Յուրի Ջորկայեֆի հետ։
«Ո՞վ է հիշում այս լեգենդներին։ Ես մեծացել եմ նրան հիանալի խաղի վրա։ Ֆուտբոլը մարզաձև է, որի հավասարը չկա և չի լինի, ոչ մի մարզաձև նույնիսկ մոտ չի կանգնում ֆուտբոլին»,– գրել է Նուրմագոմեդովն իր Ինստագրամում։
Աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը մեկ խաղաշրջան խաղացել է ՊՍԺ–ում, ավելի հայտնի է «Մոնակո»–ի և «Ինտեր»–ի կազմում իր ելույթներով։ -0-