+11
Եղանակը Երևանում
Հայ

Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)

16:03
01 Մարտի 2024
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Ֆրանսիայի Հանրապետությունից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է գնդակի մեջ թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի 780 դեղահաբ և 1.69 գրամ ընդհանուր քաշով վնասված դեղահաբեր:

Մաքսանենգության դեպքով` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ նշված առաքանին պետք է ստանար ՀՀ քաղաքացի Ա. Ե.-ն։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի դեղահաբերի փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ միջազգային փոստային առաքանին «ՀայՓոստ»-ի փոստային բաժանմունքից ստանալուց հետո ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել նախկինում մի քանի անգամ դատապարտված ՀՀ քաղաքացին:

Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է:

Փաստի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
16:22
22 Մարտի 2024
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը․ ՎԻԴԵՈ
16:07
22 Մարտի 2024
Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը․ ՎԻԴԵՈ
15:22
22 Մարտի 2024
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին (ՎԻԴԵՈ)
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին․ ՎԻԴԵՈ
14:59
22 Մարտի 2024
Կոշտ ձևով ձերբակալել են հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանին. ՔԿ–ն նշում է, թե որ քրվարույթով են նրան ձերբակալել (ՎԻԴԵՈ)
ՀԺԿ–ն խստորեն դատապարտել է «ոստիկանության աշխատակիցների վայրագ գործողությունները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ»․ ՎԻԴԵՈ
13:24
22 Մարտի 2024
Ինչպե՞ս առցանց փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
Ինչպե՞ս օնլայն փոխել թոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
11:19
22 Մարտի 2024
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Կոնվերս Բանկը հայտարարում է Converse Mobile՝ նոր, ավելի մեծ հասանելիությամբ հավելվածի գործարկման մասին
10:27
22 Մարտի 2024
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
16:02
21 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում․ Անդրանիկ Քոչարյան
ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում
15:49
21 Մարտի 2024
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30% աճ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ)  վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ  կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ
13:58
21 Մարտի 2024
Մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել
Հայաստանում մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել