ԵՐԵՎԱՆ, 22 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Դատարանի որոշմամբ քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։
Նրա ձերբակալման կադրերն իր Facebook–յան էջում հրապարակել է լրագրող Լիկա Թումանյանը։
Այսօր ավելի վաղ բիրտ ուժի կիրառմամբ
ձերբակալվել էր «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանը։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ,Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում (խուլիգանություն)։
Ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, «Սամսոնյանին պատժում են «Իմնեմնիմի» փոդքաստով նիկոլին ԲՏ ասելու համար»։–0–