ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի գեղասահքի երկակի չեմպիոնուհի Եվգենիա Մեդվեդևան կարող է փոխել մարզական քաղաքացիությունը: Այս մասին
Весь спорт գործակալությանը հայտնի են իրավիճակին տեղյակ աղբյուրները:
Մեդվեդևան իր նոր մարզիչ Բրայան Օրսերի ղեկավարությամբ մարզվելու համար կտեղափոխվի Կանադա: Դա տեղի կունենա հունիսին, երբ գեղասահորդուհին ավարտի հետխաղաշրջանային հանգիստը և Ճապոնիայի շոուում իր ելույթը: Մարզիկը մտադիր է փոխել նաև մարզական քաղաքացիությունը` Ռուսաստանում մենասահքի բարձր մրցակցության կապակցությամբ: Խոսքը գնում է Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին (Մեդվեդևայի հայրը հայ է):
Այսպիսի որոշում կայացնելու դեպքում Մեդվեդևան կանցնի կարանտինի ստանդարտ ժամկետը` երկու տարի վերջին ելույթից հետո: Նրա մոտ դա 2018 թվականի փետրվարի 23-ն է, երբ նա մասնակցել է Պհենչհանի խաղերին: Այսպիսով, նա կկարողանա մեկնարկել արդեն 2020 թվականի աշխարհի առաջնությունում, որը կանցկացվի մարտի 16-22-ին Մոնրեալում: -0-