ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 12 ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս արտերկրում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական
կայքը։
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր մարտի 21-ից 25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում կմասնակցեն ուսումնամարզական հավաքին։
Գաել Անդոնյան, «Դիժոն» (Ֆրանսիա)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Մարկոս Պիզելլի, «Ալ Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)
Արաս Օզբիլիս, «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)
Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով, «Վոլգա» (Ռուսաստան)
Դավիթ Արշակյան, «Տրակայ» (Լիտվա)
Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա)
Առաջիկա ուսումնամարզական հավաքը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում անցկացվելիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանն ընդառաջ, հայտնում է կայքը։
Հաղորդման մեջ նշվում է, որ Գոռ Մալաքյանը, Դավիթ Արշակյանը և Գեղամ Կադիմյանն առաջին անգամ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական: -0-