ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ շախմատիստ Շանթ Սարգսյանը դարձել է աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն։
Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նա հիանալի է հանդես եկել` 11 տուրից հավաքելով 9 միավոր, 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի։ Նա բարձրացրել է վարկանիշը 20 կետով։–0–