ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ММА–ի ռուս մենամարտիկ Ալեքսանդր Շլեմենկոն առաջարկել է Նիդեռլանդները ներկայացնող հայ մենամարտիկ Գեղարդ Մուսասիին անցկացնել ռևանշ–մենամարտ։ Այս մասին Շլեմենկոն գրել է Instagram–ի իր էջում։
Загружается новость ... "Лево"
Ամերիկայի Անքասվիլլե քաղաքի Mohegan Sun Arena-ում հոկտեմբերի 21–ին կայացել է Bellator 185 շրջանակում նախատեսված գլխավոր մենամարտը։ Ուժերը չափում էին Strikeforce, Dream, Cage Warriors-ի նախկին չեմպիոն, ոչ վաղ անցյալում UFC վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Գեղարդ Մուսասին (Մոսեսյան) և Bellator-ի նախկին չեմպիոն Ալեքսանդր Շլեմենկոն: Մրցավարների բավականին վիճահարույց որոշմամբ 29:28 հաշվով հաղթող է ճանաչվում Մուսասին:
«Bellator 185–ի շրջանակում կայացած մեր մենամարտն առաջացրեց վեճերի և վիրավորանքների մեծ ալիք։ Առաջարկում եմ Մուսասիին դադարեցնել այդ վեճերն ու դատարկ խոսակցությունները և որքան հնարավոր է շուտ ամեն ինչ լուծել ռևանշ–մենամարտում», – գրել է Շլեմենկոն։
Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարտիկ է։ Նա էթնիկ հայ է, ով ծնվել է Իրանում արցախահայերի ընտանիքում։–0–