Давай до свидания. Վասիլի Ուտկինը հիասթափված է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից (ՎԻԴԵՈ)
15:50
29 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանցի հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը «Эхо Спорт» ռադիոկայանի եթերում մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցության հարցը:
«Չելսին իմ սիրած թիմերից մեկն է, բայց ես չեմ երկրապագելու նրանց, քանի որ դեմ չեմ լինի, որպեսզի «Արսենալը» հաղթի Մխիթարյանի պատճառով», - հայտարարեց նա:
«Ես նման դեպքերի հետ չեմ առընչվել, սակայն նմանատիպ իրավիճակներ եղել են: Մխիթարյանի տեղը ես անպայման կմեկնեի Բաքու, սակայն ես այն մարդը չեմ, ով կարող է քննադատել նրան դրա համար, քանի որ, ի վերջո, դա յուրաքանչուրի անձնական գործն է», - ասել է նա:
Նա հիշեցրել է, որ վերադարձրել է իր Բաքու մեկնելու տոմսերը, ինչի կապակցությամբ գրառում է կատարել Twitter-ի իր էջում, ինչից հետո ադրբեջանական մամուլում սարսափելի բաներ են սկսել գրել, սակայն նա չի ցանկանում խոսել դրա մասին:
«Այն (Twitter–ի գրառումը, խմբգր.) ոչ միանշանակ է ընդունվել. Ինձ տասնյակ հղումներ են ուղարկել ադրբեջանական մամուլի վրա, որոնք մեկնաբանել են իմ գրառումը: Իսկ ինչ եք կարծում` քանիսն են ինձ զանգահարել իմանալու համար` թե ինչ եմ ես ի նկատի ունեցել: Զրո: Կարող եմ ասել, որ հանձնել եմ ավիատոմսերը, քանի որ շատ վշտացած եմ այս իրավիճակով: Իմ Twitter-ում որևէ չար բան չեմ ասել Ադրբեջանի վերաբերյալ, ով ոնց հասկացել է: Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե դուք ինչ եք խոսում իմ մասին, все, давай до свидания!», - ասել է նա:-0-