ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ:
Հանդիպումը նախատեսված էր անցկացնել փետրվարի 12-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում հաճախակի բնույթ են կրում ահաբեկչական ակտերը, անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարվել Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումից», – նշվում է ՀՖՖ–ի տարածած հաղորդագրության մեջ։–0–