438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

Գրանցվել է Հայաստանի սուսերամարտի պատմության լավագույն արդյունքը

13:10
06 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ներկայացնող սուսերամարտիկ Էմմա Պողոսովան Սուսերամարտի միջազգային առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը, ինչը անկախ Հայաստանի սուսերամարտի պատմության մեջ լավագույն ձեռքբերումն է, հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Սուսերամարտի` աշխարհի պատանիների և երիտասարդական առաջնությունը ընթանում է մարտի 29-ից ապրիլի 9-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում:

Մրցումների խմբային փուլում խոցասուսերակիր Էմմա Պողոսովան (անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան) աղջիկների պայքարում նվաճել է 5 հաղթանակ, ինչը նրան իրավունք է տվել պայքարը շարունակել հաջորդ՝ օլիմպիական մրցակարգով ընթացող փուլերում, որտեղ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:

Պողոսովան հաջորդաբար հաղթել է Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Շվեյցարիայի ներկայացուցիչներին, սակայն, հաջորդ՝ ութ ուժեղագույնների պայքարում զիջելով մրցակցուհուն, բավարարվել է 5-րդ տեղով:

Գերատեսչության հաղորդմամբ, առաջնությունում մեր երկիրը ներկայացնում են 6 մարզիկ՝ Արմեն Դալլաքյանը և Անահիտ Ալոյանը՝ պատանիների պայքարում, ինչպես նաև էմմմա Պողոսովան, Մայքլ Հովհաննեսյանը, Էդուարդ Օվիկյանը և Ռազմիկ Վարդանյանը՝ երիտասարդների պայքարում:

Խոցասուսերակիրներ Էդուարդ Օվիկյանը և Ռազմիկ Վարդանյանն իրենց մրցելույթները սկսելու են վաղը՝ ապրիլի 7-ին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան