ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող արցախցի երկու մարզիկներ արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել նոյեմբերի 26–29–ը Նալչիկում կազմակերպված թաեքվանդո մարզաձևի «Էլբրուսի գավաթի» միջազգային մրցաշարում, հաղորդում է Արցախի հանրային հեռուստատեսությունը։
Ըստ հաղորդագրության` մեդալների են արժանացել թաեքվանդոիստներ Իգոր Կարապետյանն ու Տիգրան Թերզիկյանը։
«Էլբրուսի գավաթի» միջազգային մրցաշարին մասնակցել են ավելի քան 800 մարզիկներ` Ռուսաստանից, Հայաստանից և Ադրբեջանից։–0–