438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը նշեց Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանի ներքաղաքական գործընթացներում (ՎԻԴԵՈ)

22:17
11 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Եվրոպայի խորհրդի կողմից անցկացվող ծրագիրը նպաստում է երկրի ժողովրդավարական բարեփոխումներին։ Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, այդ մասին հինգշաբթի ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ ճեպազրույցում։

«Կարող ենք հիմա վստահաբար հայտարարել, որ Հայաստանն արդեն ժողովրդավարական պետություն է: Եվրոպայի խորհրդի մեծ փորձառությունը մեծ օգուտ է տվել մեզ ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելու, օրենքի իշխանությունը հաստատելու, դատական անկախ համակարագ ունենալու և մեր մյուս քայլերին: Մենք լիարժեք համագործակցում ենք Եվրոպայի խորհրդի հետ»,– ասաց նա։

Յագլանդն իր հերթին բարձր գնահատեց Հայաստանում անցկացվող բարեփոխումները, ընդգծելով, որ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունն անցել է բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում։

«Ընտրությունները, որ տեղի ունեցան դեկտեմբերին՝ եզրափակեցին այդ խաղաղ իշխանափոխությունը: Ուզում եմ նաև ողջունել վարչապետին նրա կատարած քայլերի համար, որոնք քայլ առաջ են»,– ավելացրեց նա։


Անդրադառնալով Հայաստանի համար նոր ակնկալիքներին և առաջարկություններին`գլխավոր քարտուղարը նշեց, որ նոր կառավարությունը Եվրոպայի խորհրդի համար կարևոր օրակարգ ունի։
«Մենք հատկապես կարևորում ենք դատական բարեփոխումները: Կարևոր է նաև, թե ինչպես կաշխատեն ժողովրդավարական ինստիտուտները: Շատ կարևոր է տեսնել, թե ինչպես է ընդդիմությունը վերաբերվում դրանց, ինչպես են լրատվամիջոցներն արձագանքում, լուսաբանում այդ փոփոխությունները, հատկապես հակակոռուպցիոն պայքարը: Անկախ լրատվամիջոցները, դատական անկախ համակարգը շատ կարևոր են: Կարծում եմ, որ սա է նոր կառավարության օրակարգը և կանենք ամեն ինչ, որպեսզի աջակցենք դրան», – ասաց նա` հայկական կառավարությանը խոստանալով ԵԽ–ի օժանդակությունը սկսված բարեփոխումների գործում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ