437.27
4.41
404.32
-3
Եղանակը Երևանում
Հայ

Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկությունները

15:18
18 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ–ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը հատուկ ուշադրության և անհրաժեշտ քայլերի առիթ է, որոնք ուղղված են անվտանգության ապահովմանը։ Այս մասին, ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, ուրբաթ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ամեն դեպքում մեր սահմանների մոտ դաշինքի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների բացումն առիթ է մեր հատուկ ուշադրության համար, ինչպես նաև մեր քայլերի պատճառ, որոնք անհրաժեշտ են մեր անվտանգության և մեր շահերի ապահովման համար», – ասել է Պեսկովը` մեկնաբանելով Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին տեղեկատվությունը։ 

Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին տեղեկատվությանը։

«Անխոս, սա մեր խիստ ուշադրության հարցն է», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը` մեկնաբանելով համապատասխան տեղեկատվությունը։

«Մենք փոխգործակցում ենք Թուրքիայի հետ Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցում», – Պեսկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ  Էրդողանն Ադրբեջանից վերադառնալուց հետո լրագրողների հետ շփման ժամանակ չի բացառել, որ Բաքվում Շուշիի հռչակագրի ստորագրման շրջանակում կարող է խոսք լինել ադրբեջանական տարածքում թուրքական ԶՈւ–ի ռազմաբազայի ստեղծման մասին։ 

«Այս թեման կարող է զարգանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում», – ավելացրել է Էրդողանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել