ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական երկխոսությանը վերաբերող հարցեր։
Այս մասին Միշելը հայտնել է
Twitter–ի իր միկրոբլոգում։
Միշելն ընդգծել է, որ ԵՄ-ի համար կարևոր է կայուն, ապահով և խաղաղ Հարավային Կովկասը:
«Մենք կշարունակենք աջակցությունը մարդասիրական, կապի և սահմանային խնդիրների լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին»,- գրել է Միշելը։–0–