438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին որոշում

10:51
29 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնի կողմից ներկայացված լրացումը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Մինչ լրացման ընդունումը Ֆրանկ Փալոնը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հուլիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողություններին, որի հետևանքով 3 հայ զինծառայող է զոհվել․ «Ադրբեջանի այսօրվա հարձակումը հայկական հողերը զավթելու և երկրում ժողովրդավարությունը խաթարելու ծրագրի մի մասն է։ Եթե այս ագրեսիայի անտեսումը շարունակվի, նրանք կշարունակեն հարձակումները՝ մահացու ելքով։ Ներկայացուցիչների պալատի ծախսերում փոփոխության վերաբերյալ իմ առաջարկած նախագիծը ադրբեջանական ուժերի ֆինանսավորումը դադարեցնելու ազդակ է»,- նշել է Փալոնը։

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաեւ «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որեւէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին»:

Նշվում է, որ դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն:

Ինչպես տեղեկացրել են Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակից, այժմ աշխատանքներ են տարվում նաեւ այդ ուղղությամբ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ