436.74
4.42
403.98
-3
Եղանակը Երևանում
Հայ

Սկանդալը թափ է հավաքում. Դորենկոն պատասխանել է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան կոշտ քննադատությանը

15:15
22 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանցի ռադիոհաղորդավար, լրագրող Սերգեյ Դորենկոն պատասխանել է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան կողմից իր հասցեին հնչած կոշտ քննադատությանը։

Ավելի վաղ է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն «անհեթեթություն և ցնդաբանություն է» անվանել այսպես կոչված «փորձագետների և լրագրողների կարծիքը», ովքեր դուրս են գալիս քաղաքավարության սահմաններից և պարունակում են վիրավորանք։ Որպես օրինակ ծառայել է լրագրող, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հաղորդավար Սերգեյ Դորենկոյի` օրերս արված հայտարարությունները, ով իր հեղինակային հաղորդման ուղիղ եթերում քննարկել է համասեռամոլների թեման Հայաստանում և թույլ է տվել մի շարք վիրավորական արտահայտություններ` Հասյաստանի և նրա ղեկավարության հասցեին։

«Կցանկանայի հարգանքով պատասխանել Հայաստանի դեսպանատանը, որ երբեք ինձ թույլ չէի տա անհարգալից վերաբերմունք Հայաստանի նկատմամբ։ Հայաստանն ու նրա զարմանահրաշ, տաղանդավոր և աշխատասեր ժողովուրդն արժանի են բարձրագույն հարգանքի», – գրել է Դորենկոն իր Telegram ալիքում։

Նա նշեց, որ նրա դատողությունները, սակայն, անձնական կարծիք են ոչ թե երկրի, այլ քաղաքական գործընթացի մասնակիցների հակասող արարքների մասին։

«Կարծում եմ` արարքների մասին կարծիք ունենալն իմ իրավունքն է», – գրել է Դորենկոն։

Դորենկոն «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում արել է սկանդալային հայտարարություններ Երևանում համասեռամոլների ֆորումի անցկացման հարցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման մասին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան