535.7
7.43
477.83
+29
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը կոշտ արձագանք է տվել Փաշինյանի մասին ռուս հաղորդավարի սկանդալային հայտարարությանը (ՎԻԴԵՈ)

12:22
22 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ –ում ՀՀ դեսպանատունը կոշտ արձագանք է տվել ռուս ռադիոհաղորդավար, լրագրող Սերգեյ Դորենկոյի հայտարարություններին, ով «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում սկանդալային հայտարարություն է արել Երևանում համասեռամոլների ֆորումի անցկացման հարցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման մասին։

«Ռուսական մեդիադաշտում վերջին շրջանում բախվում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ տարբեր ոչ ադեկվատ, տրամաբանությունից զուրկ, պրովոկացիոն արտահայտությունների հետ։ Մեզ հիմնականում հասկանալի է, թե ինչու ռուսաստանցի այս կամ այն մեդիա ներկայացուցիչներ այդքան «մտահոգ են» հարցերով, որոնցում նրանք, մեղմ ասած, իրավասու չեն», – նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ դիվանագիտական ներկայացուցչությանն, իհարկե, վայել չէ հանրային տարածքում մեկնաբանել անհեթեթություն և ցնդաբանություն (որքան էլ որ դա ոչ դիվանագիտական է հնչում) հիշեցնող արտահայտություններ։ Միաժամանակ, դժվար է չարձագանքել, մասնավորապես, այսպես կոչված «փորձագետների և լրագրողների կարծիքներին», ովքեր դուրս են գալիս քաղաքավարության սահմաններից և պարունակում են վիրավորանք։

«Որպես օրինակ ծառայում են լրագրող, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հաղորդավար Սերգեյ Դորենկոյի` օրերս արված հայտարարությունները, ով իր հեղինակային հաղորդման ուղիղ եթերում քննարկել է համասեռամոլների թեման Հայաստանում։ Պարոն Դորենկոն մոռացել է եթերի էթիկայի բոլոր նորմերի մասին, և ամենայն հավանականությամբ առանձին դեմքերի մատուցմամբ իրեն թույլ է տվել մի շարք վիրավորական արտահայտություններ` մեր երկրի և մեր ղեկավարության հասցեին», – նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Նշվում է, որ լավ կլիներ, եթե Դորենկոն և նրա գործընկերները հրաժարվեին ապատեղեկատվություն տարածելու խղճուկ քաղաքականությունից։

«Մի′ խեղաթյուրեք իրականությունը, մանիպուլյացիայի մի′ ենթարկեք փաստերը։ Դուք պատասխանատու եք յուրաքանչյուր բառի համար։ Այդ պատասխանատվությունը Դուք առաջին հերթին կրում եք սեփական հեղինակության գնով», – նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:25
18 Հունիսի 2019
Հենրիխ Մխիթարյանի և Բեթթի Վարդանյանի հարսանեկան պարը (ՎԻԴԵՈ)
Նախօրեին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացել է Հենրիխ Մխիթարյանի ու Հրանտ Վարդանյանի թոռան՝ Բեթթի Վարդանյանի պսակադրության արարողությունը։
21:55
17 Հունիսի 2019
«Ամուսնացիր և մնա ինձ հետ հավերժ». Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացել է Հենրիխ Մխիթարյանի պսակադրությունը (ՖՈՏՈ)
«Ամուսնացիր և մնա ինձ հետ հավերժ».  Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացել է Հենրիխ Մխիթարյանի պսակադրությունը:
20:26
17 Հունիսի 2019
Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին
Եգիպտոսի նախկին նախագահը մահացել է երկուշաբթի դատարանի դահլիճում:
12:49
17 Հունիսի 2019
Եփրիկյանն ու Վարնավան ուրախ ժամանակ են անցկացնում Երևանում (ՎԻԴԵՈ)
Եփրիկյանն ու Վարնավան ուրախ ժամանակ են անցկացնում Երևանում:
11:06
17 Հունիսի 2019
Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հրապարակել են իրենց առաջնեկի լուսանկարը (ՖՈՏՈ)
Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հրապարակել են իրենց առաջնեկի լուսանկարը:
20:25
16 Հունիսի 2019
4 մթերքներ, որոնք արագացնում են դեմքի ծերացումը. բժիշկ
Սննդային սովորություններն անպայման արտացոլվում են դեմքին և կարող են նպաստել վաղաժամկետ ծերացմանը:
19:27
16 Հունիսի 2019
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից։
21:15
15 Հունիսի 2019
Քիմ Քարդաշյանը հրաժարվել է կենդանիների մորթուց (ՖՈՏՈ)
Քարդաշյանն իր Instagram-ում հայտնել է, որ հրաժարվել է կենդանիների մորթուց` հօգուտ արհեստական անալոգների:
19:15
15 Հունիսի 2019
Հավկիթները ևս մեկ օգտակար հատկություն ունեն
Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են հավկիթների նոր օգտակար հատկությունը:
18:20
15 Հունիսի 2019
Կենսաբանները հայտնաբերել են տաք սուրճի նոր օգտակար հատկությունները
Կենսաբանները հայտնաբերել են տաք սուրճի նոր օգտակար հատկությունները:
15:39
15 Հունիսի 2019
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
19:44
13 Հունիսի 2019
«Երբեք այսքան երջանիկ չէր». Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը միացել են
Բրեդ Փիթը և Ջենիֆեր Էնիսթոնն առաջին անգամ հանգստյան օրերն անցկացրել են իտալական վիլլայում։