438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը նշել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հավանական ժամկետները

17:27
23 Փետրվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 23-ին, ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: 

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում զգալի առաջընթացը, որն արտահայտվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև Արևելյան գործընկերության շրջանակներում:

Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ այդ հարաբերությունների տեսանկյունից 2017 թվականը և 2018 թվականի սկիզբը կարևոր ձեռքբերումների ժամանակաշրջան էր՝ նկատի առնելով, որ ընդամենը երկու օր առաջ Բրյուսելում ստորագրվեց ևս մեկ փաստաթուղթ՝ ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության առաջնահերթությունների վերաբերյալ, որում լիովին արտացոլվում են բոլոր այն նպատակները, որ Հայաստանն իր առջև դրել է ԵՄ հետ համագործակցության շրջանակներում:

Ինչպես հայտնում է մամուլի ծառայությունը, ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է նույն ոգով շարունակելու հարաբերությունների զարգացումը և հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ նպատակով, ըստ նախագահի, ստեղծվել է Համաձայնագրի և Գործընկերության առաջնահերթություններն ամրագրած փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետի համակարգմամբ:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ հավանաբար մինչև ապրիլի վերջ Հայաստանը կվավերացնի համաձայնագիրը, որը հնարավորություն կտա սկսելու դրա ժամանակավոր կիրարկումը, մասնավորապես՝ ոլորտային ուղղություններով մոտարկման գործընթացը, մինչև ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացի ամբողջականացումը։ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Տոյվո Կլաարի երկիրը՝ Էստոնիան, արդեն ավարտել է վավերացման գործընթացը և հույս է հայտնել, որ տեսանելի ապագայում ԵՄ անդամ մյուս երկրներն էլ նույնկերպ կվարվեն: 

Загружается новость ... "Лево"

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համակարծիք է եղել Հանրապետության նախագահի հետ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները լավ են զարգանում: Անդրադառնալով համաձայնագրի վավերացման գործընթացին՝ նա նշել է, որ որոշ եվրոպական երկրներում այդ գործընթացը, որոշակի առանձնահատկություններից ելնելով, բավականաչափ ժամանակ է պահանջում, որը սակայն չի խանգարում, որ Հայաստանն ու Եվրամիությունը առաջ ընթանան դեպի համաձայնագրի ժամանակավոր կիրարկում՝ օրեցօր ընդլայնելով հարաբերությունները: ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանը շատ լավ օրինակ է, թե ինչպես մի երկիր, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է միևնույն ժամանակ ունենալ լավ հարաբերություններ Եվրոպական միության հետ:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: 

Տոյվո Կլաարը վերահաստատել է Եվրոպական Միության աջակցությունը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և նրանց առաջարկություններին:-0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ