ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը կոչ է արել Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը տներից:
Загружается новость ... "Лево"
«Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- գրել է նա Facebook-յան իր էջում:-0-