436.74
4.42
403.98
-3
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի ԱԳՆ–ն մեղադրել է Ադրբեջանին մարդասիրական թեմաներով շահարկումներ կատարելու մեջ

16:21
08 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի ԱԳՆ–ն մեղադրել է Ադրբեջանին մարդասիրական թեմաներով շահարկումների մեջ` ի պատասխան ադրբեջանական կողմի հայտարարությունների։

Ադրբեջանի ԱԳՆ–ն վերջերս հանդես էր եկել հայտարարությամբ առ այն, որ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է Ադրբեջանի երկու քաղաքացիների ազատ արձակում։

2018թ.–ի նոյեմբերին պաշտոնական Բաքուն հանդես եկավ գերիների փոխանակման գաղափարով` «բոլորը բոլորի դիմաց» սխեմայով` առաջարկելով ՀՀ քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանին, Կարեն Ղազարյանին և Զավեն Կարապետյանին փոխանակել ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, ովքեր դատապարտվել են Արցախում մի շարք հանցագործություններ կատարելու համար։ Հայաստանն ավելի վաղ արդեն մերժել էր` նշելով, որ հայկական կողմում չկան ադրբեջանցի գերիներ։

«Նախևառաջ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս հարցով Հայաստանին դիմելը զուրկ է որևէ հիմքից։ Արցախում դատապարտված ադրբեջանցի հանցագործների խնդրով պաշտոնական Բաքվին անհրաժեշտ է ուղղակիորեն դիմել պաշտոնական Ստեփանակերտին, որը դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, որպես բարի կամքի դրսևորում, պատրաստակամություն էր հայտնել օրենքի շրջանակներում դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը, ով Արցախի տարածքում չի գործել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ», – նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը։ 

Նրա խոսքով, միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել պաշտոնական Բաքվին, որպես պատասխան քայլ, ազատել Ադրբեջանում գտնվող հայ պատադներին, առաջին հերթին՝ նրանց, ովքեր ունեն առողջության հետ կապված ակնհայտ խնդիրներ։

«Ադրբեջանական կողմը մերժել է առաջարկությունը՝ բացարձակ անտարբերություն ցուցաբերելով ինչպես իր քաղաքացու ճակատագրի, այնպես էլ՝ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների հանդեպ։ Ադրբեջանական իշխանությունների նման դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ կասկածներ չի թողնում պաշտոնական Բաքվի իրական մտադրությունների մասին», – ասել է Ներսիսյանը։

Նա հիշեցրել է, որ խստորեն հետևելով Արցախի Հանրապետության օրենսդրությանը՝ ս. թ. փետրվարի 2-ին, պատիժը կրելու ժամկետի ավարտի հետ կապված, ազատ է արձակվել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեն, ով Արցախի Հանրապետության դատարանի վճռով դատապարտվել էր երկու տարի ազատազրկման` ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատելու համար (Քրեական օրենսգրքի 350-րդ հոդված)։ Էլնուր Հուսեյնզադեն դիմել է Արցախի Հանրապետության իշխանություններին՝ իրեն Ադրբեջան չվերադարձնելու խնդրանքով։ Դիտարկվում է նրան երրորդ երկիր հանձնելու հնարավորությունը։

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն 2017թ.–ի փետրվարի 1–ին դատապարտվել է 2 տարի ազատազրկման։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից մարդասիրական թեմաներով շահարկումներին, ապա անհրաժեշտ է նշել, որ ծանր հանցագործություն կատարած անձանց վերաբերող հարցերը գտնվում են այլ հարթությունում։

«Ադրբեջանի կողմից հիշատակվող Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը հանցագործներ են, որոնք մեղավոր են ճանաչվել ազգային ատելության շարժառիթներով անչափահասի առևանգման ու սպանության և մի շարք այլ հանցագործությունների մեջ։ Ավելորդ չէ հիշեցնել, որ Ադրբեջանում նման հանցագործներին հերոսացնելու տխրահռչակ նախադեպեր կան», – նշել է Ներսիսյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ