422.01
4.22
388.59
+7
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի իշխանությունները պատրաստակամ են դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը. ԱՀ ԱԳՆ

11:08
05 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը մեկնաբանել է վերջին շրջանում ադրբեջանական կողմից հնչող առաջարկները` փոխանակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին Արցախում պատիժ կրող Ադրբեջանի քաղաքացիների հետ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

«Բոլորը բոլորի դիմաց» սխեմայով պատանդներին փոխանակելու գաղափարով հանդես է եկել պաշտոնական Բաքուն` առաջարկելով փոխանակել ՀՀ քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանին, Կարեն Ղազարյանին և Զավեն Կարապետյանին ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, ովքեր Արցախում դատապարտված են մի շարք հանցագործությունների համար։ Հայաստանն ավելի վաղ արդեն մերժել էր առաջարկը` նշելով, որ հայկական կողմը չունի ադրբեջանցի պատանդներ։

«Առաջին հերթին, անհրաժեշտ է պարզաբանում մտցնել կողմերի մոտ գտնվող անձանց կարգավիճակի հարցում։ Արցախում դատարանի դատավճռով իրենց պատիժն են կրում Ադրբեջանի երեք քաղաքացիներ, նրանցից երկուսը՝ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը՝ ծանր և առանձնակի ծանր մի շարք հանցագործություններ իրականացնելու համար, այդ թվում՝ անչափահասի առևանգում և սպանություն։ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն՝ նրանք չեն հանդիսանում ո՛չ պատանդներ և ո՛չ էլ ռազմագերիներ», – նշել է Ներսիսյանը։

«Միևնույն ժամանակ, ըստ մեր տվյալների, Ադրբեջանում պահվում են երեք հայ պատանդներ, ովքեր ադրբեջանական կողմից գերեվարվել են վերջին տարիներին։ Նրանք Ադրբեջանի տարածքում որևէ հանցագործություն չեն գործել։ Ավելին, նրանցից երկուսն ունեն առողջական որոշակի խնդիրներ։ Բոլոր երեքն էլ պատանդներ են, և Ադրբեջանում նրանց գերության մեջ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև «Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի կոպիտ խախտում է», – ընդգծել է նա։

Ներսիսյանի խոսքով, ադրբեջանական կողմի շարժառիթներն ակնհայտ են. Բաքուն փորձում է հավասարության նշան դնել Արցախում դատարանի դատավճռով իրենց պատիժը կրող հանցագործների և Ադրբեջանում պահվող գերիների միջև, որպեսզի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ առաջարկը ներկայացվի որպես մարդասիրական քայլ։

«Մինչդեռ, իրական մարդասիրական քայլ կլիներ հայ պատանդներին ազատ արձակելը, ինչը պահանջվում է, այդ թվում նաև, վերոնշյալ Կոնվենցիայով։ Բաքուն չի գնացել այդ քայլին, հետևաբար, այս հարցում չի կարող խոսել մարդասիրության մասին», – հայտարարել է Ներսիսյանը։

Նա նաև շեշտել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն վարել ու չեն վարում բանակացություններ՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու կամ փոխանակելու շուրջ։

«Ավելին, նրանց ազատ արձակելու կոչերն ակնհայտորեն խրախուսում են անպատժելիությունը և ամենաթողությունը, ինչպես դա եղել է մարդասպան Սաֆարովի պարագայում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է շահարկել մարդասիրական բնույթի հարցերը՝ ի շահ սեփական քաղաքական նպատակների։ Որպես մարդասիրական ժեստ` Արցախի իշխանությունները պատրաստակամ են օրենքի շրջանակներում դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը, ով Արցախի տարածքում չի իրականացրել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ», – նշել է Ներսիսյանը։

Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի պատասխան գործողությունները՝ ուղղված հայ պատանդներին ազատ արձակելուն՝ առաջին հերթին, նրանց, ովքեր ունեն ակնհայտ առողջական խնդիրներ, ի ցույց կդնեին մարդասիրական քայլեր իրականացնելու այդ երկրի պատրաստակամությունը, ինչպես նաև Բաքվից հնչող հայտարարությունների լրջությունը։

Այս տարվա հուլիսի 5–ին Տավուշի մարզի Բերդավան սահմանամերձ գյուղի բնակիչ, 1984 թ.–ին ծնված Կարեն Ղազարյանը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից, ինչից հետո Ադրբեջանը տեղեկատվություն էր տարածել հայկական կողմից կազմակերպված դիվերսիայի փորձի կանխման մասին։ ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես հայտարարեց, որ Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ–ում։

Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014 թ.–ի դեկտեմբերի 26–ին։ 2015 թ.–ին նա Գյանջայի դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, քանի որ մեղավոր էր ճանաչվել Ադրբեջանի տարածքում հանցավոր կազմակերպության անդամ լինելու, սպանության փորձի, հրկիզում կազմակերպելու մեջ։ Ադրբեջանը պնդում է, որ Բաղդասարյանը դիվերսանտ է և գերեվարվել է «Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական դիվերսիոն խմբի» չեզոքացման ընթացքում։ Սակայն Արցախի ՊՆ–ն հերքեց այդ տեղեկատվությունը` նշելով, որ Բաղդասարյանը, լինելով ԱՀ ՊԲ–ի պայմանագրային զինծառայող, կանոնավոր կերպով ինքնակամ հեռացել է մշտական տեղակայման վայրից և հրամանատարության որոշմամբ` ժամանակավորապես հեռացվել է ծառայությունից կարգապահական խախտումների համար։

Այս տարվա հունիսի 21–ին Ադրբեջանի ՊՆ–ն տեղեկատվություն տարածեց հայ–ադրբեջանական սահմանի վրա հայ զինծառայողի գերեվարման մասին։ Ավելի ուշ Բաքուն հրապարակեց տղամարդու հարցաքննության տեսանյութ, որում վերջինս հայտարարում է, որ Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղ բնակիչ է։ ՀՀ ոստիկանությունն իր հերթին տեղեկացրեց, որ տարածված անձնական տվյալները համընկնում են Զավեն Կարապետյանի տվյալների հետ, ով ծնվել է 1974 թ.–ի նոյեմբերի 16–ին և հաշվառված է Վանաձորի ծերանոցում։ Ստացված տեղեկատվության համաձայն, Կարապետյանը Հայաստանի տարբեր մարզերում գումարի դիմաց զբաղվել է անասնապահությամբ, խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, ուներ ակնհայտ մտավոր խնդիրներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները