ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Պատերազմի սկզբից մինչ օրս դատաբժշկական ծառայությունը իր հարաբերականորեն փոքր անձնակազմով կատարել է ահռելի աշխատանք` իրականացնելով 3360 զոհված զինծառայողների մարմնի կամ մասունքի դատաբժշկական փորձաքննություն, տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան իր էջում։
Նրա տեղեկատվությամբ, կատարվել է ավելի քան 2500 դատագենետիկական փորձաքննություն։
Թորոսյանը նաև հայտնել է, որ 2018թ.-ին պետական բյուջեի միջոցներով ձեռք բերվեց այս պահին գործող միակ դատագենետիկական անալիզատորը, որի աշխատանքի արդյունքում հնարավոր է գենետիկական նույնականացման ենթարկել արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների անճանաչելի մարմինները (այսօրվա դրությամբ 461 նույնականացում):
«Երկրոդ այդպիսի անալիզտարորը արդեն իսկ Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել», – նշել է Թորոսյանը:–0–