435.48
4.36
404.42
+2
Եղանակը Երևանում
Հայ

Որքա՞ն կարժենա Ամանորի սեղանը երևանցու համար

10:34
19 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամանորը ոչ միայն բարձր տրամադրություն ու մոտալուտ հրաշքի սպասում է, այլև մեծ ծախսեր։ Ծախսերի հիմնական մասն, իհարկե, բաժին է հասնում տոնական սեղանին։

«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցն այցելել է Երևանի մի շարք խանութներ և սուպերմարկետներ ու պարզել, թե որքա՞ն արժե տոնական սեղանի մթերքների նվազագույն զամբյուղը։

Միջին վիճակագրական երևանցու ամանորյա ավանդական սեղանն անհնար է պատկերացնել առանց խոզի ազդրի, մսով լցոնած բլիթների, բաստուրմայի, «Օլիվիե» աղցանի, մանդարինի, հայկական շամպայնի և չրի։

Այս մթերքների զամբյուղն, իհարկե, պայմանական է, սակայն այն պատկերացում է տալիս նվազագույն ծախսերի մասին։

новогодний стол

Եվ այպես, բյուջետային ամանորյա սեղան գցելու համար ձեզ անհրաժեշտ է խոզի ազդր (5կգ), մսով լցոնած 1 բաժին բլիթներ (20 հատ), մեկ բաժին տոլմա (35 հատ), երկու աղցան` բազուկով և օլիվիե, երշիկ, սուջուխ, բաստուրմա, հայկական պանիր (150–ական գրամ), 1 բանկա զեյթուն, ալկոհոլային և զովացուցիչ ըմպելիքներ (1 շիշ օղի, գինի, շամպայն, հանքայուն ջուր և քաղցր գազավորված ջուր (3 շիշ)), բնական հյութ (2 տուփ), հաց, թարմ բանջարեղեն (վարունգ և լոլիկ` 500–ական գրամ) և կանաչեղեն։

Այս մթերքներից կազմված ամանորյա սեղանը կարժենա 34 650 դրամ կամ մոտ 75 դոլար` ելնելով ստորև նշված հաշվարկից.

Խոզի ազդր – 15 հազար դրամ

1 բաժին բլիթ – 1480 դրամ

1 բաժին տոլմա – 3000 դրամ

2 աղցան – 2970 դրամ

Երշիկ, սուջուխ, բաստուրմա, պանիր – 3940 դրամ

Հյութեր – 6660 դրամ

Հաց, բանջարեղեն և կանաչեղեն – 1600 դրամ

новогодний стол оливье, новый год

Ավելի ծախսատար տոնական սեղանն, իհարկե, ավելի ախորժելի ու գեղեցիկ տեսք կունենա, սակայն ծախսերը ևս ավելի լուրջ կլինեն։

Այսպես, եթե վերը նշված ցանկին ավելացնենք նաև հնդկահավը (5կգ), որը վերջին տարին փորձում է խոզի ազդրից «գրավել» ամանորյա տոնական սեղանի գլխավոր ճաշատեսակի տեղը, ապա մենք ստիպված կլինենք ծախսել ևս 10 հազար դրամ։

Իսկ հինգ աստղանի հայկական կոնյակի կես լիտրանոց շիշը, որը կզարդարի ցանկացած սեղան, կարժենա ևս 5200 դրամ։

Սակայն ի՞նչ ամանորյա սեղան առանց մրգի։ Պետք է գնել գոնե 1 կգ խնձոր (500 դրամ), նարինջ (700 դրամ), բանան (750 դրամ), մանդարին (550 դրամ) և արքայանարինջ (400), իսկ դա մեր գումարին կավելացնի ևս 2900 դրամ։

новогодний стол

Տոնական սեղանն, իհարկե, հնարավոր չէ պատկերացնել առանց դեսերտի։ Հայրենական արտադրության շոկոլադե կոնֆետների 1 կգ կարժենա 3000 դրամ, չարազի կիլոգրամը (տարատեսական ընկուզեղեն` 200–ական գրամ)` հունական ընկույզ (1200 դրամ), արախիս (340), պնդուկ (700), նուշ (1800), 200 գրամ չամիչ (800 դրամ) և 8 կտոր թխվածք (յուրաքանչյուրը 600–ական դրամ) կավելացնի տոնական ծախսերը ևս 12 640 դրամով։

Արդյունքում, ավելի ճոխ ամանորյա սեղանի համար ստիպված կլինեք ծախսել 65 500 դրամ կամ մոտ 135 դոլար։

Ծախսեր–ծախսեր, սակայն պետք չէ մոռանալ, որ Ամանորը մեծահասակների ու երեխաների ամենասիրելի տոնն է։ Զուր չէ, որ ժողովուրդն ասում է. «Ինչպես կդիմավորես Ամանորն, այնպես էլ կանցնի ողջ տարին»։ Ախորժելի ճաշատեսակները, բարի կենացները, ընտանիքի անդամների անկեղծ ժպիտն ու ամանորյա նվերներին անհամբեր սպասող երեխաների անհոգ ծիծաղը ձեզ կստիպի մոռանալ բոլոր ծախսերը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները