435.71
4.38
404.37
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես՞ գումար վաստակել Ամանորի տոներին. 5 բիզնես գաղափար

11:32
06 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Նոր տարվա նախաշեմը ու ձմեռային արձակուրդները լավ ժամանակահատված են սեփական գործը սկսելու ու լավ գումար աշխատելու համար։ «Նովոստի Արմենիա» գործակալությունն առաջարկում է հինգ բիզնես գաղափարներ, որոնք կարող են հուշել, թե ինչպես դա անել առանց մեծ ծախսերի։ Սակայն պատրաստվել պետք է արդեն հիմա։ Առաջարկվող գաղափարներից կարող են օգտվել ինչպես փոքր բիզնեսի ներկայացուցիչները, այնպես էլ անհատ ձեռնարկատերերը, ովքեր սիրում են յուրօրինակ իրեր ստեղծել իրենց ձեռքերով։

1. Քաղցր ու կորպորատիվ նվերների փաթեթավորում

Кошелек 1 бизнес-идеи

Գաղափարն այն է, որ պատվերների կամ մանրածախ վաճառքի համար գնել անհրաժեշտ քանակի քաղցրավենիք ու փաթեթավորել դրանք Նոր տարվա թեմայով հատուկ պատրաստված փաթեթաթղթով։ Գունագեղ թղթերի ու փոքր արկղերի օգնությամբ սովորական կոնֆետների տուփից կարելի է պատրաստել յուրօրինակ անակնկալներ մեծերի ու երեխաների համար։  Նման նախագծի արդիականությունը պայմանավորված է Նոր տարվա նախաշեմին հրուշակեղենի հանրամատչելիությամբ։

Ամանորին ընդառաջ բազմաթիվ ընկերություններ, մանկապարտեզներ ու դպրոցներ գնում են քաղցր նվերներ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նախապես մտածել կազմակերպչական հարցերի մասին. կազմել ապագա հաճախորդների ցուցակը ու հեռախոսային բազա, առաջարկել ծառայությունները պոտենցիալ հաճախորդներին, տարածք վարձել փաթեթավորման և պահեստավորման համար, ձեռք բերել անհրաժեշտ փաթեթավորում:

Մտածելով բոլոր մանրամասների մասին ու նախանշելով թիրախային լսարանը`  կարելի է բավականին մեծ շահույթ ունենալ: Փաթեթավորումից հետո ամեն նվերի շահութաբերությունն օգտագործված նյութերի և քաղցրավենիքի արժեքի համեմատ կարող է էականորեն ավելանալ։ Հաշվի առնելով մրցակցությունը` պետք չէ տնտեսել փաթեթավորման համար, օրինակ, պատրաստել այն ոչ միայն թղթից, այլև օգտագործել նվերների զամբյուղներ։ Լավ տարբերակ է նաև ամեն նվերի մեջ դնել ինչ–որ անակնկալ։

2. Նոր տարվա hand made բացիկներ, մոմեր, խաղալիքներ, շամպայն

Кошелек 2 бизнес-идеи

Եթե դուք ստեղծագործող մարդ եք, ձեզ կհետաքրքրի յուրօրինակ ու ոչ ստանդարտ նվերների, ամանորյա զարդարանքի ու տոնական դեկորի ստեղծումը ։ Ձեռագործ արտադրանքը մեծ պահանջարկ ունի ընկերների ու գործընկերների նվերները, ինչպես նաև տունը զարդարելու համար։

Ծրագրի առավելությունը կախված է նման արտադրանքի մատչելի գնի ու օգտավետության համադրությունից:

Նախագծի իրականացման խնայող տարբերակ է ինտերնետ խանութի բացումը կամ որոշակի տոկոսով սեփական արտադրանքը խաղալիքների կամ հուշանվերների խանութներին վերավաճառքի հանձնելը։ Սա լավ տարբերակ է վաճառքի հմտություններ չունեցող վարպետների համար, ովքեր ցանկանում են զբաղվել միայն ստեղծագործական գործընթացով։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ պետք է նախապես զբաղվել արտադրանքով, որպեսզի տոներին ընդառաջ արժանի տեսականի լինի:

Ծախսերի մեծ մասը կկազմի հենդ մեյդի համար նյութերի ձեռքբերումը, անհրաժեշտ է հաշվի առնել նաև բաղադրիչ մասերի վրա արվող ծախսերը, նկարչի աշխատանքի վարձատրությունը։ Ֆինանսական լավ արդյունք կտան նախատոնական տոնավաճառներին մասնակցելը։

3. Նոր տարվա միջոցառումների սցենարներ գրելը

Кошелек 3 бизнес-идеи

Արձակուրդի ժամանակ հավելյալ գումար կարելի է վաստակել` գրելով յուրօրինակ սցենարներ նոր տարվա միջոցառումներ անցկացնելու համար։ Գաղափարի արդիականությունը պայմանավորված է ոչ մեծ կազմակերպությունների հետաքրքրությամբ` տոնական միջացառումն անցկացնել ոչ ստանդարտ եղանակով, աշխատողներին հավաքելու կամ հումորով նրանց շնորհավորելու գաղափարով։

Հայտարարություն տեղադրեք կայքերում, որպեսզի ձեր առաջարկության մասին հայտնի դառնա պոտենցիալ հաճախորդներին։ Ի դեպ, հավելյալ գումար կարելի է վաստակել նաև` գրելով ոչ ստանդարտ շնորհավորանքներ, սցենարներ և ցանկություններ, սիրուն և զվարճալի ոտանավորներ։ Եկամուտը ամբողջովին կախված է աշխատասիրությունից և սեփական ծառայությունը գովազդելու ունակությունից։

4. Ամանորի զամբյուղներ` շամպայնով ու կոնֆետներով

Кошелек 4 бизнес-идеи

Պատվիրատուի համար զամբյուղի տեսքով  անհատական նվերների հավաքածուներ պատրաստելը մեծ պահանջարկ ունի նախատոնական ժամանաշրջանում` շատերի համար լուծելով գործընկերոջ ու մտերիմների համար հաճելի նվերի հարցը` օգնելով ստեղծել տոնական տրամադրություն և միջավայր տան պայմաններում։ Գաղափարի պահանջարկը պայմանավորված է այս ոլորտում առկա ցածր մրցակցությամբ և պահանջարկի աճով ապառողների շրջանում։

Նման զամբյուղներ պատրաստելու միջոցներին կարելի է ծանոթանալ` վարպետության դասեր անցնելով կամ ավարտելով դիզայներական դասընթացներ: Ձեզ պետք կգա նյութերի  նվազագույն հավաքածուն և երևակայություն։ Ծառայության մասին հայտարարությունը կարելի է տեղադրել համացանցում, պայմանավորվելով մթերային, հուշանվերների ու քաղցրավենիք վաճառող խանութների հետ սպառման մասին։

5. Նոր տարվա փնջեր կոնֆետներից ու թեյերից

Кошелек 5 бизнес-идеи

Այդպիսի նվերներն ավելի ու ավելի պահանջված են դառնում։ Այս բիզնես գաղափարի իմաստն է կոնֆետներից ու դեկորատիվ նյութերից տոնական յուրօրինակ  կոմպոզիցիաներ պատրաստելը: Կոնֆետներով զարդարված ամանորյա ծաղկեպսակը կամ փոքրիկ տոնածառը յուրօրինակ նվեր կարող է դառնալ գործընկերների, մտերմների, կամ անկնկալ` երեխաների համար։

Գաղափարն իրագործելու համար չեն պահանջվում մեծ գումարներ։ Անհրաժեշտ է գնել որոշակի քանակի կոնֆետներ, լավ թեյ, զարդարման համար անհրաժեշտ նյութեր, ինչի վրա ծախսը կփոխհատուցվի քաղցր նվերներն իրացնելուց անմիջապես հետո։ Նման յուրօրինակ նվերներ կարելի է սովորել պատրաստել հատուկ դասընթացների կամ տեսադասերի միջոցով։

Այսպիսի ծառայություններն ավելի լավ է առաջարկել` հայտարարություններ հրապարակելով կայքերում ու սոցցանցերում կամ էլ համագործակցելով հուշանվերների ու հրուշակեղենի խանութների հետ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները