438.03
4.45
404.16
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի բնակիչները սովորել են ավելի լավ դիմակայել ֆինանսական շոկերին

11:41
08 Փետրվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ֆինանսական բարեկեցության հիմնական գրավականը սեփական միջոցների գրագետ կառավարումն է: Հենց այդ նպատակներին է ուղղված Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի աշխատանքը: Կենտրոնն ավելի քան 10 տարի ակտիվորեն զբաղվում է ֆինանսական կրթությունը լայն զանգվածներին հասանելի դարձնելու գործով: Արդյունքները տպավորիչ են` 20 տոկոսով բարձրացել է քաղաքացիների` ֆինանսական շոկերին դիմակայելու կարողությունը, դա նշանակում է, որ տնտեսական ճգնաժամի դեպքում նրանք կկարողանան ճիշտ կառավարել իրենց միջոցները և չհայտնվել ֆինանսական բարդ վիճակում: Բացի այդ, Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ֆինանսական կրթության ոլորտում և առաջիններից մեկն է ԱՊՀ երկրների և մի շարք եվրոպական երկրների թվում այն ինտեգրել հանրակրթական դպրոցական ծրագրում։ 

Թե ինչ քայլեր են արդեն իրականացվել և ինչ է ծրագրվում անել այդ ոլորտում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում պատմեց Հայաստանի Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը:

Загружается новость ... "Лево"

«Նովոստի-Արմենիա». Հայաստանի Կենտրոնական բանկն արդեն առաջին տարին չէ, որ անցկացնում է բնակչության ֆինանսական կրթման ծրագիրը: Ինչպե՞ս եք գնահատում կատարված աշխատանքի արդյունքները, հատկապես վերջին տարում: Ի՞նչ հաջողություններ են գրանցվել:

Ա.Մկրտչյան. Հայաստանի Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնը սկսել է ֆինանսական կրթման ծրագրեր անցկացնել 2007 թվականից: Արդեն այսօր կարելի է խոսել հստակ արդյունքների և նշանակալի նախագծերի մասին:

Ֆինանսական կրթման ծրագրերի շնորհիվ գյուղական շրջաններում բնակիչների ֆինանսական կայունության մակարդակը բարձրացել է 20 տոկոսով` 50,1 տոկոսից մինչև 70,6 տոկոս: Դա նշանակում է, որ ֆինանսական շոկերի դեպքում անցկացված ծրագրերի շրջանակում համապատասխան պատրաստվածություն անցած անձինք 20 տոկոսով ավելի կայուն և վստահ կկարողանան ապահովել իրենց ֆինանսական կայունությունը:

Մենք արդեն բավականին փորձառու ենք` դպրոցներում ներդնում ենք ֆինանսական կրթման ծրագիր: Այս տարի Կրթության և գիտության նախարարության գործակցությամբ անցկացվում է պիլոտային ծրագիր, որը կտևի մինչև 2018 մայիս, իսկ արդեն նոր ուսումնական տարվանից ծրագիրն աստիճանաբար կներդրվի որպես պարտադիր առարկա բոլոր դպրոցներում: Դա կարելի է լուրջ հաջողություն համարել, քանի որ աշխարհում քիչ են այն երկրները, որտեղ դպրոցական նստարանից երեխաներին ֆինանսապես կրթում են:

Տվյալ ոլորտի կարգավորման տեսանկյունից Հայաստանն առաջատար դիրքում է միջազգային ասպարեզում և իր փորձը ներկայացնում է մյուս երկրներին: Կենտրոնի բարձր ակտիվության մասին է խոսում նաև այն փաստը, որ այսօր մենք ունենք 30 մշտական գործընկերներ: Անշուշտ, դեռ անելիք ունենք, իսկ ծրագրային նպատականշված ցուցանիշներին հասնելու համար կպահանջվի առնվազն 10 տարի:

Загружается новость ... "Право"

«Նովոստի-Արմենիա». Իսկ որո՞նք են ձեր ծրագրում նշված հիմնական ցուցանիշները և ի՞նչ արդյունքների եք մտադիր հասնել:

Ա.Մկրտչյան. Ազգային ռազմավարության համաձայն, Հայաստանի բնակչության մոտ 90-95 տոկոսը պետք է տիրապետեն ֆինանսական կրթության հիմունքներին: Մեր աշխարհը սրընթաց ընդլայնվում է, նոր տեխնոլոգիաներ են ստեղծվում, օրինակ, կրիպտոարժույթները և այլն, ինչը դուրս է գալիս հայկական օրենսդրության կարգավորման շրջանակներից: Մարդիկ պետք է պատրաստ լինեն այդ ամենին: Մենք նաև ցանկանում ենք, որ մեր քաղաքացիները կարողանան պաշտպանել իրենց իրավունքները, եթե դրանք խախտվել են ֆինանսական ծառայություններից օգտվելիս: Առայժմ կարող ենք խոսել միայն 60 տոկոսի մասին:

Մեր ցանկությունն է, որ Հայաստանի բնակիչները կարողանան սեփական ֆինանսների երկարաժամկետ կառավարում իրականացնել: Այս պահին այդ ցուցանիշը կազմում է 25-30 տոկոս, և դա մեր ամենացավոտ կետն է ու ամենացածր ցուցանիշը: Այսօրվա դրությամբ ֆինանսական հնարավորությունների ցուցիչը կազմում է 44 տոկոս, իսկ մենք ձգտում ենք 100 տոկոսի և մտադիր ենք բնակչության մոտ ձևավորել բազային ֆինանսական գիտելիքներ: Դա չի նշանակում, որ նրանք կդառնան պրոֆեսիոնալ ֆինանսիստներ կամ տնտեսագետներ, այլ պարզապես կկարողանան լուծել ֆինանսական խնդիրները, ապահովել իրենց ֆինանսական անվտանգությունը և չեն դառնա խարդախների զոհ:

«Նովոստի-Արմենիա». Ֆինանսական ի՞նչ խնդիրների հետ են ամենից հաճախ բախվում Հայաստանի բնակիչները:

Ա.Մկրտչյան. Առավել հաճախ հանդիպող խնդիրների թվում վարկի երաշխավորումն է: Այդ ծառայության բոլոր հանգամանքներին ծանոթ չլինելը հանգեցնում է նրան, որ բազմաթիվ երաշխավորներ հետագայում ստիպված են լինում մարել վարկը վարկառուի փոխարեն: Երկրորդ լուրջ խնդիրը բարձր տոկոսադրույքներով վարկերի ներգրավումն է, ինչը վարկային միջոցներ ներգրավելուց առաջ շուկան մշտադիտարկելու պատրաստակամության բացակայությունն է:

Ընդ որում, առավել սուր է այդ խնդիրը գյուղական շրջաններում, որտեղ բնակիչները վարկեր վերցնելուց առաջ չեն ուսումնասիրում շուկան, այլ առաջնորդվում են իրենց մտերիմների խորհուրդներով, ովքեր իրենք էլ այդքան էլ գլուխ չեն հանում ֆինանսական հարցերից: Բացի այդ, եթե Երևանում հեշտությամբ կարելի է ստանալ ամբողջ անհրաժեշտ տեղեկությունը, օրինակ, սոցցանցերի միջոցով, ապա գյուղական վայրերում դա բարդ է: Այդ իսկ պատճառով նրանց տեղեկություն հասցնելու միակ ձևը տեղերում սեմինարներ անցկացնելն է:

Загружается новость ... "Лево"

«Նովոստի-Արմենիա». Դուք արդեն անդրադարձաք մանկությունից և դպրոցական նստարանից ֆինանսական մշակույթ սերմանելու անհրաժեշտության հարցին: Ինչու՞ որոշեցիք Հայաստանում ֆինանսական կրթման գործը սկսել հենց դպրոցներից: 

Ա. Մկրտչյան – Դպրոցը ֆունդամենտալ հիմք է։ Ինչպես ցույց է տալիս փորձը, ավագ սերունդն ունի իր նախապաշարմունքները, որոնք դժվար է հաղթահարել կարծրատիպերի հետևանքով։ Այդ իսկ պատճառով հարկավոր է սկսել երեխաներից և աստիճանաբար անցնել ընտանիքին։

Երեխաները, ստանալով գիտելիքներ, քննարկում են դրանք ծնողների հետ։ Օրինակ, որտեղի՞ց է հայտնվում փողը, ինչու՞ են ծնողներն աշխատում, ընտանիքում ի՞նչ միջոցներով են ձեռք բերվում իրերն ու նվերները։ Հայաստանում ձևավորված չէ ֆինանսական հարցերի շուրջ երեխաների հետ զրուցելու ավանդույթը։ Սակայն ֆինանսները նման են առողջությանը, դրանք ուղեկցում են մեզ վաղ տարիքից մինչև կյանքի վերջ։ Այդ իսկ պատճառով հարկավոր են հիմնարար գիտելիքներ, և պետք է սկսել հենց դպրոցից, որպեսզի երեխաներն արդեն այդ տարիքում հասկանան, որ գլխավորը ոչ թե շատ փող ունենալն է, այլ գիտակցված և խելացի որոշումներ կայացնելը, ինչը թույլ կտա երեխաներին սովորել ճիշտ կառավարել սեփական միջոցները, լինել շրջահայաց, խուսափել բազմաթիվ չմտածված քայլերից, որոնց հետևանքով նրանք կարող են զրկվել ունեցվածքից և սնանկանալ։

«Նովոստի–Արմենիա». Այս ուսումնական տարում Հայաստանի մի շարք դպրոցների ծրագրերում ներառվել են ֆինանսական գրագիտության որոշ տարրեր։ Ի՞նչ արդյունքներ է գրանցել այս նորամուծությունը, և ի՞նչ է ԿԲ–ն մտադիր ձեռնարկել հետագայում այդ ուղղությունը զարգացնելու համար։

Ա. Մկրտչյան. Այս տարի մենք 13 դպրոցներում փորձնական նախագիծ ենք իրականացրել։ Նախագծին մասնակցում է 46 մանկավարժ, ուսուցումն իրականացվում է 69 դասարաններում, 2–11 դասարանի 1725 դպրոցականների շրջանում։ Փորձնական նախագիծը կիրականացվի մինչև 2018 թ.–ի մայիս։ Կրթական և ֆինանսական հատվածների փորձագետներից, մանկավարժներից և հոգեբաններից բաղկացած հատուկ աշխատանքային խումբը մշակել է ուսուցողական ծրագրերը, մանկավարժների համար նախատեսված ձեռնարկներն ու մեթոդաբանական նյութերը, որոնցով հիմա աշխատում են դպրոցներում։

Այսօր այդ նյութերը ներառված են մի քանի առարկաների դասագրքերում։ Մենք նախապես ուսումնասիրել ենք դպրոցական առարկաների ողջ ցանկն ու ընտրել այն առարկաները, որոնցում առավել հարմար կլիներ ինտեգրել ֆինանսական գրագիտության տարրերը, մասնավորապես` «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Սոցիոլոգիա»։  Ընդ որում` առաջնորդվում էինք այնպիսի սկզբուքնով, որ դասապրոցեսի ողջ ընթացքում հնարավոր լիներ աստիճանաբար ավելացնել գիտելիքների մակարդակը։ Մեր խնդիրն այն է, որպեսզի դպրոցն ավարտելուց հետո երեխաները կարողանան գործել ինքնուրույն և պատրաստ լինեն լուծել պարզ ֆինանսական խնդիրներն առանց ծնողների օգնության։

Շատ երկրներում նման հարցերում դպրոցի հետ համագործակցելը բավականին բարդ է։ Մեզ զգուշացնում էին, որ կարող ենք բախվել լուրջ բարդությունների հետ, այդ թվում` ուսուցիչների պասիվության։ Սակայն, ի զարմանս մեզ, ուսուցիչները դրսևորեցին բավականին բարձր ակտիվություն, դրական արձագանքներ ստացանք նաև ծնողներից։ Նախագծի իրականացմանը զուգահեռ անցկացվեց դիտարկում և ծրագրի արդյունավետության գնահատում, և արդեն գրանցվել են դրական արդյունքներ։ Բարձր ցուցանիշների և ծրագրի նկատմամբ հետաքրքրության մասին վկայում է նաև այն փաստը, որ շատ դպրոցներ ինքնուրույն դիմում են ծրագրին մասնակցելու համար։

Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա 2018 թ.–ին նախատեսվում է իրականացրել 3150 մանկավարժների վերապատրաստում, 350 դպրոցներում ներդնել ֆինանսական գրագիտության ուսուցման ծրագիրը` համաչափ բոլոր մարզերում, քանի որ կենտրոնացումը միայն մեկ մարզերում չի ապահովի տարածվածության անհրաժեշտ արդյունք։ Նախագծի իրականացման երեք տարում նախատեսվում է վերապատրաստել 10892 մանկավարժի, և երկրի բոլորի 1438 դպրոցներում ամբողջությամբ ներդնել ֆինանսական գրագիտության ծրագիրը։

Загружается новость ... "Право"

«Նովոստի–Արմենիա». Իսկ որքա՞ն լավ են այդ գիտելիքները յուրացնում երեխաները։

Ա. Մկրտչյան. Երեխաները յուրացնում են շատ ավելի լավ, քան հնարավոր էր պատկերացնել։ Դիտարկումը ցույց տվեց, որ դպրոցականները բավականին հեշտ են ընկալում այդ տեղեկատվությունը, քանի որ կյանքում հաղորդակցվում են հիմնական հասկացությունների հետ, որոնք մենք ներկայացնում ենք ծրագրի շրջանակում։

Ստանալով համակարգված գիտելիքներ` նրանք սպունգի պես «ներծծում են» դրանք` դրսևորելով բավականին բարձր ակտիվություն։ Փորձնական նախագիծը թույլ է տալիս որոշել դրա թույլ տեղերը, պարզել այն ուղղությունները, որոնք հարկավոր է ուժեղացնել կամ արդիականացնել` մանկավարժների և աշակերտների համար նախատեսված ուսումնական նյութերի առավել արդյունավետ ժողովածու ստեղծելու համար։

Ընդհանուր առմամբ երեխաներին 7 թեմատիկ խմբերի նյութ է ներկայացվում, այդ թվում` «Տնտեսության ազդեցությունը», որտեղ տրվում են հիմնական տնտեսական հասկացությունները, օրինակ` գնաճի կամ փոխարժեքի վերաբերյալ: «Բյուջեի պլանավորում», որտեղ ներկայացվում է, թե ինչպես պետք է արդյունավետ պլանավորել ու հաշվարկել սեփական ծախսերը կամ ինչպես ղեկավարել դրանք: Առավել հիմնավոր ու հետևողական աշխատանք անհրաժեշտ է «Կուտակումներ ու երկարաժամկետ պլանավորում» թեմայով: Ցավոք, մեր բնակչության հիմնական մասն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով` սկզբից ծախսիր, իսկ մնացորդը հետ գցիր` որպես խնայողություն: Անհրաժեշտ է լիովին փոխել նման մոտեցումները, սովորեցնել մարդկանց սկզբից առանձնացնել որոշակի գումար` որպես խնայողություն, իսկ մնացածն արդեն ծախսել: Հենց նման մոտեցումներով են առաջնորդվում ֆինանսապես հաջողակ մարդիկ:

Դպրոցականներն անցնում են նաև «Պարտքի կառավարում», «Իրավունքների պաշտպանություն», «Ֆինանսական ծառայությունների անվտանգ օգտագործում», «Գնումների կատարման մշակույթ» առարկաները:

«Նովոստի Արմենիա». Նախատեսու՞մ է, արդյոք, Սպառողների շահերի պաշտպանության ու ֆինանսական կրթման կենտրոնը 2018 թվականին ընդարձակել բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման ծրագրերը: Կոնկրետ ի՞նչ քայլեր են նախատեսված այս ուղղությամբ:

Ա. Մկրտչյան. 2018 թվականի առաջնահերթությունների թվում է դպրոցներում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման նախագծի շարունակությունն ու 3 հազար ուսուցիչների վերապատրաստումը: 2018 թվականի երկրորդ խնդիրն է գյուղական համայնքներում ֆինանսական գրագիտության առավել լայնածավալ ծրագրի անցկացումը: Այսօրվա դրությամբ մենք աշխատում ենք 6 մարզերում ու նախատեսում ենք խորացնել աշխատանքը ու տարածել մեր գործունեությունը ևս 4 մարզերում: Սրանք երկու առավել խոշոր նախագծերն են: Այս տարվա ծրագրերի շարքում է միգրանտների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման նախագիծը, որը կիրականացվի ՀՀ սփյուռքի և տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունների հետ համատեղ:

Նախագծի գլխավոր նպատակն է ներկայացնել միգրանտներին, որպես բնակչության առավել խոցելի շերտերին, հայկական ֆինանսական համակարգի առանձնահատկությունները, ադապտացնել նրանց հայկական իրականությանը, որպեսզի նրանք կարողանան գրագետ կառավարել իրենց միջոցները:

Միաժամանակ նախատեսում ենք շարունակել աշխատանքն ընթացիկ ավելի քան 40 նախագծերի շուրջ, նպաստել նախագծերի որակի լավացմանը, տրամադրվող գիտելիքների խորացմանը ու տարբեր նոր տեխնոլոգիաների օգտագործմանը, այդ թվում` սոցցանցերի։

Загружается новость ... "Лево"

«Նովոստի Արմենիա». Ի՞նչ դիրք է զբաղեցնում Հայաստանը միջազգային ասպարեզում բնակչության ֆինանսական գրագիտության ու տարբեր ծրագրերի իրականացման համատեքստում։

Ա. Մկրտչյան. Հայաստանը այսօր զգալիորեն առաջ է անցնում զարգացող երկրներից ֆինանսական գրագիտության ու այս ոլորտում իրականացվող նախագծերի տեսանկյունից, սակայն փոքր ինչ հետ է մնում զարգացած երկրներից` փորձելով քայլեր նրանց հետ համընթաց: Ընդ որում, ֆինանսական գրագիտության ներդրման որոշ հարցերում, օրինակ, դպրոցներում, Հայաստանն անգամ անգամ առաջ է անցնում այնպիսի զարգացած երկրից, ինչպիսին Մեծ Բրիտանիան է:

Ընդհանուր առմամբ, մեր դիրքը ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման ոլորտում այնքան ամուր են, որ Հայաստանն ընտրվել է Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (OECD) ֆինանսական ոլորտում չափանիշների մշակման աշխատանքային խմբի համաղեկավար։

Սա այն դեպքում, որ կազմակերպության անդամ են այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսին են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Ավստրիան, Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Ավստրալիան: Հայաստանը նույնպես հանդես է գալիս, որպես Ֆինանսական ներգրավվածության միության (AFI) առաջնորդներից մեկը, որտեղ մենք գլխավորում ենք սպառողների իրավունքների պաշտպանության ու ֆինանսական գրագիտության աշխատանքային խումբը:

Ընդ որում, ԱՊՀ անդամ պետություններից միայն Հայաստանն է դպրոցներում ներդրել ֆինանսական գրագիտության ծրագիրը ու բավականին արդյունավետ իրականացնում է այն գյուղական համայնքներում:-0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։