438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ինչու՞ է անհրաժեշտ ֆինանսական կրթական մակարդակի բարձրացումը

10:26
01 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր մենք ապրում ենք սպառման, այդ թվում, ֆինանսական պրոդուկտների սպառման աշխարհում։ Այդ իսկ պատճառով ֆինանսական ոչ բավարար կրթությունը կամ դրա բացակայությունը կարող են հանգեցնել լուրջ խնդիրների, ինչպիսիք են, օրինակ, պարտքը, ժամանակին չապահովագրված գույքի կորուստը, խնայողությունների կորուստը գնաճի հետևանքով և այլն։

Ժամանակակից աշխարհում գրեթե յուրաքանչյուրը պոտենցիալ ներդրող է, ու թեև ներդրումային պրոդուկտներն ավելի հասանելի են դառնում, ցավոք, դա չի ավելացնում բնակչության այն մասի գիտելիքներում, ում համար դրանք նախատեսված են։

Եվ ոչ միայն դա։ Չէ՞ որ գոյություն ունեն նաև հիփոթեք, սպառողական վարկեր, ապահովագրական պրոդուկտներ, վարկային քարտեր։ Բացի այդ, պետք է հոգ տանել արժանի կենսաթոշակի մասին, այսինքն, նաև պետք է պլանավորել անձնական ֆինանսները։

Ի՞նչ է ցույց տվել թեստը

КОШЕЛЕК Что показал тест?

Ոչ հեռու անցյալում ամերիկացի մասնագետներն առաջարկել են անցնել երեք տարրական հարցերից բաղկացած թեստ: Այդ հարցերն առաջարկվել են 14 երկրների բնակիչներին: Տվյալ թեստի կազմողներն առաջնորդվել են մասնակիցների` տոկոսներով հաշվարկների կարողության ցանկության, ռիսկերի դիվերսիֆիկացման և գնաճի նվազագույն գիտելիքները պարզելու չափանիշներով:

Թեստն այսպիսի տեսք ուներ`

1.    Ենթադրենք, որ տարեկան 2 տոկոսանոց տոկոսադրույքով 100 դոլարի ավանդ ունեք: Որքա՞ն գումար կունենաք հաշվի վրա հինգ տարի անց:

ա) $102-ից ավելի

բ) ճիշտ $102

գ) $102-ից պակաս

 2. Ձեր փողերը դրված են տարեկան 1-տոկոսանոց ավանդով, իսկ տարեկան գնաճը կազմում է 2 տոկոս: Մեկ տարի անց, հանելով գումարը հաշվից, կկարողանաք գնել`

ա) ավելի շատ

բ) նույնքան

գ) պակաս, քան կկարողանայիք գնել այդ գումարով այսօր

3. Մեկ ընկերության բաժնետոմսերի գնումը սովարաբար ավելի հուսալի (պակաս ռիսկային) եկամուտ է ապահովում`ՓՆՖ-ի փայերի գնման համեմատ:

Այդ պնդումը

ա) ճշմարիտ է

բ) կեղծ է

 (ահա ճիշտ պատասխանները` 1- ա, 2- բ, 3- բ)

Արդյունքները հրապարակվել են «Journal of Economic Literature» ամերիկյան հայտնի ամսագրում և իսկական շոկ են առաջացրել: 

Պարզվել է, որ ճիշտ պատասխան են տվել ամերիկացիների ընդամենը 30 տոկոսը, շվեդների 21 տոկոսը, իտալացիների 25 տոկոսը, ճապոնացիների 27 տոկոսը, ֆրանսիացիների 31 տոկոսը: 

Ռուսաստանում ամեն ինչ շատ ավելի վատ էր, այնտեղ ճիշտ էր պատասխանել հարցվածների միայն 4%–ը, իսկ 28%–ն ընդհանրապես չեն կարողացել պատասխանել որևէ հարցի։ Այլ երկրներում նման «ձախորդների» թիվը կազմել է 10–11–ական % բացառությամբ գրագետ Նոր Զելանդիայի (4%), Ճապոնիայի (17%) և Իտալիայի (20%)։

Փոքր–ինչ հանգստացրել են Գերմանիայի (53%) և Շվեյցարիայի (50%) բնակիչների ֆինանսական գրագիտության ցուցանիշները։

Ինչի՞ մասին է վկայում վիճակագրությունը

Իսկ այն վկայում է, որ ֆինանսական գրագիտության վատագույն արդյունքները գրանցվել են չունևոր խավի և ավագ սերնդի կանանց շրջանում։ Մասնավորապես, 50 տարեկանից բարձր ամերիկուհիների շրջանում 1–2–րդ հարցերին ճիշտ պատասխանել է միայն կեսը, իսկ երրորդին` հարցվածների մեկ երրորդը։ Տղամարդիկ կանանցից լավ են պատասխանում, նրանք ավելի ինքնավստահ են, իսկ կայանք ավելի լավ են գիտակցում իրենց գիտելիքների սահմանները։ Հատկանշական է, որ ԱՄՆ–ում, ըստ վիճակագրության, կանայք ապրում են մոտ 10 տարի ավելի երկար, քան իրենց ամուսինները, այդ իսկ պատճառով նրանք ստիպված են ինքնուրույն «գլուխ հանել» ֆինանսական հարցերից և սկսել են աշխատել իրենց ֆինանսական գրագիտության վրա։   

Загружается новость ... "Лево"

Սակայն ավելի բարդ ֆինանսական պրոդուկտների դեպքում իրավիճակը շատ ավելի վատ է։ Այսպես, քչերը գիտեն, որ պարտատոմսերի գինն ու եկամտաբերությունն ունեն փոխադարձ կախվածություն, մարդիկ «գլուխ չեն հանում» նաև բարդ տոկոսներից, նրանք այդքան էլ չեն հասկանում, որ եթե վարկային քարտով վճարեն պարտքի տոկոսներին հավասար նվազագույն գումար, ապա պարտքը դրանից չի կրճատվի, իսկ վարկը երբեք չի մարվի։ Քչերը կարող են հաշվարկել, թե որ վարկն է ավելի էժան և գնահատել, թե ժամանակի ընթացքում ինչպես է փոխվում փողի արժեքը։ Նման ֆինանսական անգրագիտության պատճառով միլիոնավոր մարդիկ ընդունում են որոշումներ, որոնք հանգեցնում են սնանկության։

Ի՞նչ արժեն ֆինանսական հմտությունները

Վիճակագրությունը սիրում է խոսել թվերի լեզվով, և հիմա դրան մարդկային գործունեության շատ բնագավառներ են ենթարկվում: Մասնագետները պարզել են, թե որքան է արժենում ֆինանսական գիտելիքներին տիրապետելը, եթե դրանք գումարով չափենք:     

Պարզվել է՝ ֆինանսական գիտելիքների ուսուցմամբ կրթության ցածր մակարդակ ունեցողների բարեկեցութունը կարելի է բարձրացնել ավելի քան 80%-ով, իսկ կրթված մարդկանցը՝ 56%-ով: 

Այսինքն, կրթության ցածր մակարդակ ունեցողները ֆինանսապես անգրագետ որոշումների կայացման հետևանքով կորցնում են իրենց հարստության 45% -ը, իսկ առավել կրթվածները՝   36%-ը: Ֆինանսական գրագիտությանը տիրապետելը եկամտաբեր չի լինի միայն ամենաաղքատների համար, ովքեր ստիպված կլինեն վճարել ուսուցման համար իրենց ունեցվածքի ավելի քան  1/3-ը:  

Ո՞րն է ֆինանսական այբուբենին տիրապետելու արդարացված լինելը

Ֆինանսական հմտություններին տիրապետելու օգուտը բավականին մեծ է: Հետազոտություններն ապացուցում են, որ առավել կրթվածների մոտ ֆինանսական պլանավորումն առավել մեծ  տարածում ունի, այդ թվում՝ կենսաթոշակայինը: Ֆինասական գրագիտությունը մարդկանց հնարավորություն է տալիս առավել ինքնուրույն լինել, խուսափել ավելորդ կորուստներից: 

Ֆինանսապես կրթված մարդիկ ավելի լավ են ղեկավարում իրենց կապիտալը, այդ թվում` ճգնաժամային իրավիճակներում, ավելի լավ են կողմնորոշվում կենսական նշանակության որոշումներ կայացնելիս:

Նրանք հազվադեպ են բախվում այնպիսի իրավիճակների, ինչպիսին է իրենց պարտքի  դեֆոլտը, քանի որ վարկերի համար գերվճարներ չեն ունենում, իսկ հիփոթեքի վերաֆինանսավորումը նրանց բաժին է հասնում առավել հարմար պայմաններով: Ընդհանուր առմամբ, ֆինանսապես գրագետ ներդրողները ավելի լավ են գտնում շուկա մտնելու ժամանակը և նրանց ավելի հաճախ է հաջողվում շուկայից ժամանակին դուրս գալ՝ մինչև փլուզման վրա հասնելը: -0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները