437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

Վազգեն Մանուկյանն ընդդիմության կողմից առաջադրվել է որպես վարչապետի միասնական թեկնածու. Վանեցյանը՝ հետագա քայլերի մասին. (ՎԻԴԵՈ)

17:15
03 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադությունը որոշում է կայացրել վարչապետի պաշտոնում առաջադրել միասնական թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը:

Загружается новость ... "Лево"

 «Նա վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ և որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի»,- հայտնել է Վանեցյանը հինգշաբթի լրագրողների հետ զրույցում:

Պատասխանելով հարցին այն մասին, որ Մանուկյանի թեկնածությունը հակասական է ընդունվում հանրության շրջանում, Վանեցյանը նշել է, որ անթերի մարդ աշխարհում չկա:
«Վազգեն Մանուկյանն ի՞նչ է, կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասեր չէ՞, անգրագե՞տ է: Նա մի մարդ է, որը եղել է ՀՀ-ի առաջին վարչապետը, որը եղել է Ղարաբաղ կոմիտեի ղեկավարը, ով բանակաշինության մեջ ունեցել է ամենամեծ լուման: Այսինքն Վազգեն Մանուկյանի պաշտպանության նախարար դառնալուց հետո մեր բանակը դարձել է կանոնավոր բանակ, ունեցել ենք զինված ուժեր»,- հայտնել է նա:

Վանեցյանն ընդգծել է, որ Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով, ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ և լուծել Հայաստանի առջև ծառացած այն դժվարագույն խնդիրները, որոնց մեջ հայտնվել ենք

«Առաջին քայլն արվեց, հայտարարվեց վարչապետի միասնական թեկնածուն: Առաջիկա քայլերի մասին կասվի առաջիկա հանրահավաքին, Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա և կներկայացնի առաջիկա անելիքների մասին հստակ ծրագիր»,- հայտնել է նա:

Միաժամանակ, Վանեցյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մանուկյանի թեկնածությունը քննարկվել է Ռուսաստանի հետ, նշել է, որ ներքաղաքական հարցերը պետք է լուծվեն բացառապես ներքաղաքական օրակարգում:

«Այո, Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական կարևորագույն գործընկերն է, բայց կարծում եմ, որ Հայաստանի ներքին հարցերը պետք է լուծեն ՀՀ քաղաքացիները և ՀՀ քաղաքական հԱսարակական շրջանակները»,- նշել է Վանեցյանը:

Նա ընդգծել է, որ հանրության մեջ կա գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի տեսանկյունից այլևս իրավունք չունի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը:

«Այդ մոտեցումը կա նաև խորհրդարանում: Միաժամանակ, պետք է ի վերջո նոր վարչապետի ընտրության հարցը լուծեն պատգամավորները: Այսօր կա այդ պահանջը, որ նոր վարչապետ պետք է լինի: Ուղղակի պետք է շարունակենք մեծացնել հանրային ճնշման մեխանիզմները, և շատ կարճ ժամանակահատվածում ԱԺ-ում եղած պատգամավորները դուրս կգան իրենց ներքին վախերից և կքվեարկեն ժողովրդի թեկնածուի օգտին»,- նշել է Վանեցյանը:

Ընդդիմադիրի խոսքով, Նիկոլ Փաշինյանի՝ մեկ օր ավել իշխանության ղեկին մնալը ազգային անվտանգության սպառնալիք է մեր երկրի և մեր ժողովրդի համար:

«Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ այստեղ ոչ թե քաղաքական պայքար է, այլ պայքար է հանուն մեր Հայրենիքի փրկության: Բոլորը պետք է դուրս գան փողոց  և վճռական խոսքն ասեն ու հեռացնեն այս ապազգային իշխանություններին: Եվ շատ արագ ԱԺ-ն պետք է նախաձեռնի նոր վարչապետի ընտրություններ և մեր երկիրը կարողանանք դնել ճիշտ ուղու վրա: Քաղաքական ճգնաժամը ՀՀ-ում շատ խորն է և այդ լուծումը առաջիկա օրերին կտրվի»,- հայտնել է Վանեցյանը: 

Երևանում վերջին շաբաթների ընթացքում կազմակերպվում են բողոքի ակցիաներ 17 ընդդիմադիր կուսակցությունների կողմից` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Քաղաքական գործիչներն ու շարքային քաղաքացիները վրդովվել էն նոյեմբերի 9–ին Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված արցախյան հայտարարության կապակցությամբ, որը նախատեսում է զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով